Ադրբեջանում կորոնավիրուսից «պաշտպանվելու» համար մեթիլային սպիրտի օգտագործումից 8 մարդ է մահացել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ադրբեջանում 8 մարդ մահացել է մեթիլային սպիրտի օգտագործումից։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ մարտի 21-ից Բաքվի կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանության բաժանմունք «մեթիլային սպիրտից թունավորում» ախտանիշով հիվանդանոց է ընդունվել 13 մարդ։ Թունաբանության բաժանմունքի վարիչ Ազեր Մաղսուդովի  խոսքով՝ նրանցից 8-ը մահացել է։

Մարդիկ սպիրտը խմել են՝ կորոնավիրուսից «պաշտպանվելու» համար։

Հավելենք, որ վերջին օրերին Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճել է։ Նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի տվյալներով՝ այսօր Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների 57 նոր դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 641-ի, 44 պացիենտ առողջացել է, 590-ը շարունակում է բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: 11 պացիենտի վիճակը ծանր է, 17-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն։

Ընդհանուր առմամբ, արդեն 7 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Մահվան վերջին երկու դեպքերը գրանցվել են երեկ։ Կորոնավիրուսից զատ՝ հիվանդներն ունեցել են ուղեկցող հիվանդություններ։

Ադրբեջանի տարբեր կարանտինային գոտիներում բժիշկների հսկողության տակ  4.369 մարդ կա: Կորոնավիրուսի հայտնաբերման համար անցկացվել է 45.000-ից ավելի թեստ։

Էմմա Չոբանյան