Այսօր կորոնավիրուսից մահացածը Մարալիկի բնակիչ է. նա մի շարք ուղեկցող հիվանդություններ է ունեցել

Լուրեր

01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:13
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
Բոլորը

Այսօր կոնորավիրուսից մահացած տղամարդը Մարալիկի բնակիչ է. նա մի շարք ուղեկցող հիվանդություններ է ունեցել։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը։

Հիվանդը բուժում է ստացել Գյումրիում, ապա տեղափոխվել է Երևան։

«Վերջին 15-20 օրվա մեջ նրա առողջական խնդիրներն ավելի ծանր էին, քանի որ սրտի խնդիր ուներ, շաքարային դիաբետ: Բուժումներ է ստացել, բայց վերջում ի հայտ է եկել, որ իր մոտ առկա է նաև կորոնավիրուս»,- ասաց Արտակ Գևորգյանը։

Մահացածը արտերկրից չի եկել, դեռևս պարզ չէ՝ ինչպես է վարակվել։ Ըստ համայնքի ղեկավարի՝ նրա շփման շրջանակը փոքր է, այժմ բոլորը մեկուսացված են։

«Իր շփումը տեղում շատ սահմանափակ էր: Նա վերջին տարիներին առողջական լուրջ խնդիրներ ուներ։ Որսորդ էր, բնության հետ էին ավելի շատ շփումները։ Երեխաներ ունի՝ աղջիկներն ամուսնացած Երևանում են, տղան երկար տարիներ Ռուսաստանում է։ Նրա հետ շփվածներից երկու-երեք ընտանիքի ներկայացուցիչներ են մեկուսացվել»,- ասաց Գևորգյանը։

Այս դեպքը Մարալիկում  առաջինն էր: Այն որոշ խուճապային տրամադրություններ է ստեղծել, սակայն, համայնքի ղեկավարի խոսքով, խուճապի մատնվել պետք չէ, պարզապես պետք է հետևել պարետի որոշումներին։

Համայնքում, ըստ Արտակ Գևորգյանի, իրականացվում են բոլոր կախարգելիչ միջոցառումները:

«Շաբաթը  մի քանի անգամ իրականացվում է բազամաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի ախտահանում ժավելաջրով, նաև փողոցների լվացում քլորաջրով։ Այսօր արդեն սկսել ենք լվացումները բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի բակերում, շքամուտքերի հատվածում և հանրային վայրերում։ Մեր խոշոր բնակավայրերից Սառնաղբյուրում, Ձորակապում, Քարաբերդում ևս ժամանակ առ ժամանակ իրականացվում են աշխատանքներ։ Խոշորացված մնացած բնակավայրի վարչական ղեկավարները ևս ապահովված են առաջին անհրաժեշտության բոլոր պարագաներով, որոնք պետք են ախտահանման համար»,- նշեց նա:

Գևորգյանը նաև հավելեց, որ տեղաշարժի սահմանափակումներին բնակիչները հիմնականում ենթարկվում են։

«Իհարկե, կան մարդիկ, որոնք ավելի ակտիվ են, բայց, ամեն դեպքում, ինքնամեկուսացման պրոցեսը պահպանվում է։ Որոշակի դժվարություն են ներկայացնում գարնան գյուղատնտեսական աշխատանքները, բայց ինչ-որ տեղ եղանակը հիմա նպաստավոր չէ, անձևային է, այդ պատճառով բնությունը ևս նպաստում է, որ մարդիկ ինքնամեկուսացման ռեժիմին ենթարկվեն»,- ասաց Անի խոշորացված համայնքի ղեկավարը։

Էմմա Չոբանյան