Թափուկ փայտանյութն անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի բնակիչներին տրամադրվում է անվճար

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ անտառամերձ համայնքների բնակիչներին ծառերի թափուկները տրամադրվում են որոշակի վճարի դիմաց:

 

ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտնում է, որ ՀՀ անտառային տարածքների, մասնավորապես բնության հատուկ պահպանվող տարածքները կառավարող ՊՈԱԿ-ների տնտեսական և ռեկրեացիոն գոտիների անմիջական հարևանությամբ գտնվող  բնակավայրերի բնակիչներին ոչ արտադրական փայտանյութը` թափուկը, տրամադրվում է անվճար` համաձայն «Ոչ արտադրական նպատակներով թափուկ վառելափայտի մթերման և բացթողնման» կարգի, որը հաստատվել է ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարների 2011թ. նոյեմբերի 29-ի  N 253-Ա և N 226-Ա հրամաններով: Հատուկ պահպանվող տարածքներում պարբերաբար առաջացող քամատապալ և ձյունակոտոր փայտանյութը /շինափայտը/ հաշվառվում և ներկայացվում է որպես  այդ տարածքները կառավարող ՊՈԱԿ-ների սեփական եկամտի միջոց, իսկ թափուկ  փայտանյութ է համարվում անտառային հողի վրա ընկած մահացած-ծառերի բները կամ դրանց մասերը, ինպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների հատատեղիներում մնացած, իրացման ոչ ենթակա փայտանյութի մնացորդները:

 

Վերոհիշյալ բնակավայրերի բնակիչները թափուկի տրամադրման կարգին կարող են տեղեկանալ մոտակա ՊՈԱԿ-ների և անտառտնտեսությունների գրասենյակներից և  աշխատակիցներից։

«Ոչ արտադրական նպատակներով թափուկ վառելափայտի մթերման և բացթողնման» կարգը և բնակավայրերի ցանկը կցվում է: