Վտանգավոր փոփոխություն, թե՞ կենդանիների ու բույսերի պաշտպանություն․ աղմկահարույց նախագծի հետքերով

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Ապրիլի 2-ին կառավարությունը հավանություն է տվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությանը, որով Շրջակա միջավայրի նախարարությունը իրավունք է ստանում մերժել այն տեղեկատվության տրամադրումը, որը կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա։ Այս փաստը դժգոհություն է առաջացրել քաղհասարակության, լրագրողական կազմակերպությունների շրջանում, որոնք հաճախ են նախարարությունից այսպիսի տեղեկություն հայցում։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է՝ իրենք այս նախագծի ներկայացման հենց առաջին օրվանից բարձրաձայնում են խնդիրները՝ կոչ անելով նախարարությանը զերծ մնալ գաղտնիություն սահմանող այս դրույթից․

«Իրենք սխալ են թարգմանել Օրհուսի կոնվենցիայի այն դրույթը, որին հղում են անում, և ամբողջ բովանդակությունն աղճատվել է։ Կոնվենցիայում խոսվում է բացառապես այն տեղեկատվության հնարավոր սահմանափակման մասին, որը վերաբերում է հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին, իսկ իրենց նախագծով ստացվում է, որ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկատվություն կարող է սահմանափակվել, այդ թվում նաև՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի մասին։ Այսինքն՝ և՛ նա են դրել, և՛ նա։ Նախարարության մի պաշտոնյա կարող է ասել՝ դա կարող է վնաս հասցնել, վերջ, ուրեմն չենք տրամադրում»։

Շուշան Դոյդոյանն ասում է նաև, որ նախագիծը մշակվել է առանց քաղհասարակության ներկայացուցիչների, չի կազմակերպվել պատշաճ հանրային քննարկում, ինչը նշանակում է, որ այս փոփոխությունը խախտում է կառավարության որդեգրած թափանցիկության սկզբունքը, սահմանափակում է բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ու հանրային վերահսկողությունը։ Բայց ամենագլխավորը, ըստ նրա, այն է, որ նախագծով որպես տեղեկություն տրամադրելու մերժման հիմք չեն բերվում հստակ չափանիշներ: «Ո՞վ և ո՞նց է գնահատելու։ Կամայական մեկնաբանության մեծ տեղ է մնում, հստակություն չկա։ Սա վտանգավոր փոփոխություն է, որովհետև հնարավոր կլինի ամբողջությամբ սահմանափակել բնապահպանական տեղեկատվության մատչելիությունը և խնդիրներ առաջացնել մեր միջազգային պարտավորությունների կատարման առումով»,- ահազանգում է  Դոյդոյանը։

Տեղեկության տրամադրման սահմանափակում ենթադրող այս նախագծի հրապարակումը edraft․am հարթակում, ըստ աշխարհագրագետ Լևոն Գալստյանի, չի բերում լուրջ մասնագիտական քննարկումների, և դա բավարար չէ, որ նախագիծը քննարկված համարվի․ «Դա ֆիկտիվ գործիք է դարձել։ Երբ նախարարությունը փորձում է նման օրենքի փոփոխություն անել, գոնե այդ շրջանակներին բախվող կազմակերպությունների ու մասնագետների հետ կարող է դեմ առ դեմ քննարկում անել, հետո նոր դնել edraft․am-ում, ինչը չի արվել։ Այսինքն ասում են՝ ինչ ուզում եք ասեք, մեկ է՝ մենք կանցկացնենք»։

Լևոն Գալստյանի դիտարկմամբ՝ նախագծի ամենամեծ ռիսկը բնապահպանական կազմակերպությունների ձեռքից վերահսկողական գործիքներ վերցնելն է: «Եթե տեղեկատվության տրամադրման մերժումը սահմանող այս նախագիծն ընդունի ԱԺ-ն, բնապահպանական կազմակերպությունները չեն կարողանա  պարզել, օրինակ՝ կա՞ն Կարմիր գրքում գրանցված առանձնյակներ այն տարածքում, որտեղ պատրաստվում է տնտեսական գործունեություն ծավալել հանք արդյունահանող կամ ՀԷԿ կառուցել պատրաստվող ընկերությունը։ Պարտադիր պայման կա, որ տնտեսական գործունեությունը պիտի չվնասի Կարմիր գրքում գրանցված կենդանիների ու բուսատեսակների ապրելավայրերին ու չպետք է իրենց կենսագործունեությունը խանգարվի։ Հիմա մենք ի՞նչ իմանանք՝ խանգարվո՞ւմ է կենսագործունեությունը, եթե չի տրվում տեղեկատվություն։ Կստացվի՝ այդ տեղեկությունը գիտեն միայն նախարարությունն ու տնտեսական գործունեություն ծավալողը, մյուսներս չենք կարողանա իմանալ։ Մեր հարցմանը կարող են իրենք մերժել, հիմնավորելով, որ օրենքը թույլ է տալիս հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի մասին տեղեկություն չտալ»,- մտահոգություն  է հայտնում Լևոն Գալստյանը։

Թեև այս նախագծում հղում է կատարվում Օրհուսի կոնվենցիային, սակայն, ըստ բնապահպան Ինգա Զարաֆյանի, կոնվենցիայի նպատակներին այն չի համապատասխանում։ Մասնավորապես, Օրհուսի կոնվենցիան նաև պաշտպանում է քաղհասարակության մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացին, ինչին պետք է նպաստի տեղեկատվության ստացումը․ «Այդ նախագիծը շատ անորոշ է, հստակ չեն չափանիշները։ Եվ ինչքան անորոշ է, այնքան տեղ է տալիս կամայական որոշումների։ Այդ նախագծից երևում է, որ ամեն մի դրվագով նախարարությունը պաշտպանում է ոչ թե բնապահպանական, այլ բիզնես շահերը»։

Զարաֆյանի գնահատմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարությունը ամեն ձևով սահմանափակում է քաղհասարակության մասնակցությունը, ինչպես, ասաց, սահմանափակվել է իրենց մասնակցությունը հանրային լսումներին, և խախտվել են իրենց իրավունքները․ «Շատ ավելի լավ կլիներ, եթե նախարարությունը ուշադրություն դարձներ, թե ինչպես պետք է պահպանվեն հազվագյուտ տեսակները, խստացներ հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը։ Կամ օրինակ՝ չեղյալ համարեր կառավարության որոշումն Ամուլսարի մասով, երբ նախարարությունը դրական եզրակացություն է տվել այն դեպքում, որ հանքավայրի տարածքում հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված տեսակ, և նրանք համաձայն են, որ այն տեղափոխվի այլ տարածք, ինչն ընդհանրապես հակասում է մեր օրենքին, Կենսաբազմազանության մասին կոնվենցիային։ Դա թողած՝ ոչ օրինական սահմանափակումները փորձում են դարձնել օրինական»։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով  քաղհասարակության հնչեցրած մտահոգություններին՝ ասում է, որ  այս նախագիծը շատ պարզ մի խնդիր է լուծում․ «Այսօրվա ՀՀ օրենսդրությամբ, եթե որևէ բարի կամեցող քաղաքացի հարցում ուղարկի նախարարություն և ուզենա, օրինակ, իմանալ բեզոարյան այծերի ամենաշատ տեղակայման վայրերը կամ կովկասյան ընձառյուծի կոնկրետ ապրելավայրերը և այլն, այդ տեղեկատվությունը մենք պետք է տրամադրենք։ Օրենքի փոփոխության իմաստն այն է, որ կենդանական, բուսական աշխարհին վնաս պատճառելու դեպքում հնարավոր լինի այդ տեղեկատվությունը չտալ»։

Բնապահպանների ու խոսքի ազատության պաշտպանների դիտարկմանը,  թե իրենց կարծիքը հաշվի չի առնվել, նախարար Գրիգորյանը պատասխանեց ՝ նախարարությունում քննարկում եղել է, լսումներ՝ նույնպես, բացի այդ՝ նախագիծն արդեն 6 ամիս դրված է edraft․am հարթակում, սակայն մինչ օրս  ընդամենը մեկ առաջարկ է ներկայացվել. «Կառավարությունը հավանություն է տվել այս օրենքի նախագիծն Ազգային ժողով ուղարկելուն, և մենք ամբողջովին բաց ենք  քննարկելու։  Եթե լինեն առաջարկներ, դրանք կարող ենք քննարկել»։

Նախարարը տեղեկացրեց, որ մինչ այս նախարարություն հարցումներ են ստացվել այս նախագծի շուրջ՝ ոչ բովանդակային, թե՝ ի՞նչ դրամաշնորհ է ստացվել, ովքե՞ր են եղել նախագիծը կազմած փորձագետները և այլն։ Իսկ այն մեկնաբանությունները, թե Օրհուսի կոնվենցիայից չի բխում այս նախագիծը,  որ կան թարգմանչական սխալներ և ընտրողական մեջբերում, նախարարը չկիսեց․ «Հիմա ասում են, թե դա Օրհուսի կոնվենցիայից չի բխում։ Բայց այն կետը, որ դրված է նախագծում, ուղիղ Օրհուսի կոնվենցիայից է, որը Հայաստանը ստորագրել է և ՀՀ-ի օրենսդրության մասն է կազմում երկար տարիներ։ Այդ կետից բառացի, ուղիղ տեղայնացումն է տրված։ Մեր խնդիրն այն է, որ հնարավորություն ունենանք չտրամադրել այն տեղեկատվությունը, որը կարող է վտանգել հազվագյուտ տեսակները»։

Իսկ թե ինչու է նախագիծը կառավարություն ներկայացվել որպես չզեկուցվող հարց, նախարար Էրիկ Գրիգորյանը պարզաբանեց՝ արդեն իսկ քննարկված նախագծերը լինում են չզեկուցվող, իսկ կորոնավիրուսի այս օրերին կառավարության նիստերում զեկուցվող հարցերը առավելապես կորոնավիրուսի թեմայով են, որպեսզի հասարակությունը տեղեկություն ստանա ծրագրերի մասին։

 

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունն ուղարկվել է Ազգային ժողով։

 

Ռոբերտ Անանյան