Սոչիում հայ ընտանիքը դիմակներ է արտադրում և անվճար բաժանում
Քաղաքականություն
03.04.2020 | 14:58Սոչիում հայ ընտանիքը տնային պայմաններում պաշտպանիչ բժշկական դիմակների արտադրություն է սկսել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սոչիի քաղաքապետարանը Բարսեղյանների ընտանիքին տրամադրել է աշխատանքների համար անհրաժեշտ նյութերը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դիմակները ոչ թե վաճառվում, այլ հանձնվում են կամավորներին ու բուժանձնակազմի, որոնք հսկում են կարանտինի մեջ գտնվող հիվանդներին։
Նելլի Մելքոնյան