COVID-19. Վարակվածության թվով Գերմանիան անցել է Չինաստանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 017 հազար 394-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 53 հազարից: Ապաքինվել է ավելի քան 213 հազար 217 մարդ:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 245 հազար 373 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 6 հազարը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 115 հազար 242 է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 13 հազար 915 մարդ:
Երրորդ տեղում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 112 հազար 065 է: Այս ցուցանիշով Իսպանիան մոտեցել է Իտալիային: Իսպանիայում մահացածների ընդհանուր թիվն ավելի քան 10 հազար է:
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան ևս գերազանցել է Չինաստանին. եվրոպական այդ երկրում 84 հազար 794 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 1 107:
Գերմանիային հաջորդում է Չինաստանը՝ 81 հազար 620 ընդհանուր և ընդամենը 31 նոր դեպքերով։ Վարակի ծագման այս երկրում մահացել է 3 հազար 322 մարդ։
Ֆրանսիայում վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 59 հազար 105 է: Մահացության ցուցանւշը 5 հազար 387 է:  Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 50 հազար 468 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 160: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 33 հազար 718 է, Շվեյցարիայում՝ 18 հազար 827, Թուրքիայում՝ 18 հազար 135։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 148 դեպք կա, Ռուսաստանում` 4 հազար 149: Մեկ օրում 600-ից ավելի նոր դեպք է գրանցվել: ՌԴ-ում մահացել է 34 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։