Ռոսատոմը ձեռնամուխ է եղել թոքերի արհեստական օդափոխման սարքերի կափույրների 3D տպմանը

Լուրեր

21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ռուսատոմ-ադդիտիվ տեխնոլոգիաներ» ընկերությունը (ՌուսԱտ»՝ ՏՎԷԼ վառելիքային ընկերության ձեռնարկություն) պատրաստել է փորձնական տարբերակներ ու պատրաստ է տպել թոքերի արհեստական օդափոխման սարքերի 3D կափույրներ, որոնք կիրառվում են թոքերի արհեստական օդափոխման սարքերում։

Նման բաղադրիչների պահանջարկը բազմակի մեծացել է՝ պայմանավորված COVID-19 կորոնավիրուսի համաճարակով։ «ՌուսԱտ» ընկերության արտադրական հզորությունները թույլ են տալիս արտադրել շաբաթական շուրջ 300 կափույր։ Արտադրության համար օգտագործվում է կենսահամակցված պոլիմեր, արտադրանքը չի պահանջում կրկնակի մշակում։

Վենտուրայի կափույրները կիրառվում են աէրոզոլային դիմակների հետ՝ օքսիգենոթերապիայի չափաբաժինների համար և ապահովում են թթվածնի մատակարարման ցածր հոսք։ Դրանք նախատեսված են մի քանի ժամվա օգտագործման համար ու ենթակա են փոխարինման, այսինքն, ըստ էության, սպառվող նյութեր են։ Շատ երկրներ բախվել են այդ դիմակների դեֆիցիտի հետ, առաձնին դեպքերում հարցը լուծվել է 3D տպիչների օգնությամբ։

«Ռուսաստանյան ատոմային ճյուղի ձեռնարկությունները մոբիլիզացնում են իրենց հնարավորությունները կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում։ «Ռոսատմի» բոլոր ընկերությունները, որոնք մասնագիտացած են բժշկական թեմատիկայով ու սարքավորումների հարցերով, փնտրում են արտադրական և մտավոր հնարավորություններ՝ արագ վերակազմավորելու սարքավորումներն ու սպառվող նյութերը, որոնք անհրաժեշտ են բժիշկներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Վենտուրայի խափույրների արտադրության համար մենք տեղեկատվություն ենք ուղարկել Ռուսաստանի առողջապահության նախարարություն, ԱԻՆ, պաշտպանության նախարարություն և Ռոսպոտրեբնադզոր (Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայություն): Անհրաժեշտության դեպքում, խափույրների արտադրությունը կարող է սկսվել առաջիկայում»,-նշել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

«ՌուսԱՏ» ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Տուրունդաևն ընդգծել է․ «Մեր ընկերությունը, որպես ադդիտիվ տեխնոլոգիաների բնագավառում Ռոսատոմի ճյուղային ինտեգրատոր, ուսումնասիրել է թոքերի արհեստական օդափոխման սարքերի խափույրներ տպելու հնարավորությունը, պատրաստել է փորձնական օրինակներ և պատրաստ է դրանց արտադրությանը՝ բուժհաստատություններ մատակարարելու համար։ Խափույրներին զուգահեռ, 3D տպիչների օգնությամբ կարող են արտադրվել նաև շնչառական դիմակներ և բժշկական այլ արտադրանքներ։