Մենք չափից ավելի շատ ենք կանխել խուճապային վիճակը, հիմա չափից ավելի հանգիստ են մարդիկ․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
Բոլորը

«Դա ճիշտ մոտեցում է, մենք չենք ուզում հնարավորինս քիչ դեպք ախտորոշենք, ընդհակառակը: Այստեղ մենք կարող ենք ասել, որ իրավիճակը դեռևս վերահսկելիության շրջանակներում է, սակայն ուզում եմ կրկնել, որ ունենք հետևյալ խնդիրը. կա երկու ծայրահեղություն, որից մեկը խուճապն է, որի կարիքը չկա, և երկրորդը` համատարած հանգստությունը: Մենք սկզբնական շրջանում կարողացանք կանխել խուճապային երևույթները, բայց ոնց հասկանում եմ, չափից շատ ենք կանխել, հիմա չենք կարողանում մեր հանրությանը բերել մի հավասարակշռված վիճակի, քանի որ երկրում տիրում է համատարած հանդարտություն, հանգստություն: Իհարկե, դա լավ է սոցիալ-հոգեբանական տեսանկյունից, բայց համաճարակային տեսանկյունից դա պրոբլեմ է»,-նկատեց նա:

Փաշինյանը շեշտեց, որ այդ հանգստությունն է, որ իրենց համար վտանգ է ստեղծում, որ վարակի տեմպը կարող է ավելանա: «Սիրելի հայրենակիցներ, ես խնդրում եմ այդքան հանգիստ մի վերաբերեք այս պրոբլեմին: Մեծ հաշվով դա հասկանալի է, քանի որ մեր հիվանդների 80 տոկոսը ջերմություն չունի: Եթե սա լիներ մեզ հայտնի վարակ, մենք մեր հիվանդներին կասեինք գնացեք տուն, թեյ խմեք, հեղուկ շատ օգտագործեք և վերջ: Եվ հիմա էլ մեր հիվանդների 80 տոկոսին չենք բուժում, բայց պահում ենք, որ դուրս չգան ու չվարակեն քաղաքացիներին: Հիմա նրանց պարզապես ժամանակ առ ժամանակ թեստ է արվում և երբ կրկնակի անգամ բացասական է ցույց տալիս, դուրս են գրվում հաստատությունից»,-հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան