Այս նախագիծը կյանքի ենք կոչում մեր քաղաքական հեղինակության և վարկանիշի հաշվին․ Արարատ Միրզոյան

Լուրեր

11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
Բոլորը

Քաղաքացիների զանգերը և տեղորոշումը ֆիքսելու մասին նախագիծը Կառավարությունը կյանքի է կոչում՝ իր քաղաքական հեղինակության և իր վարկանիշի հաշվին։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Մենք ամեն վայրկյան այս միջոցառումները կատարելիս կորցնելու ենք մեր հեղինակությունը, բայց փրկելու ենք մարդկային կյանքեր։ Սա է դրված սեղանին։ Եթե Կառավարությունը նույնիսկ մանանա էլ իջեցնի երկնքից, այդ բոլորն անիմաստ կլինի, եթե քաղաքացիները ընդառաջ չգնան Կառավարությանը»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ եթե մարդիկ չենթարկվեն, Կառավարության ոչ մի ջանք օգուտ չի տա:

«Ես ժամանակ ունեցա ֆեյսբուքը թերթելու։ Խելագարվելու բան, գիտեք՝ ինչ են առաջարկում մեր սրամիտ քաղաքացիներից մի քանիսը։ Ասում են՝ ավիառեժիմի վրա դրեք, չի երևալու, է՝ ավիառեժիմի վրա դրեք, գնացեք հարսանիք, ի՞նչ ասեմ, տենց ո՞նց կլինի»,- նշեց ԱԺ նախագահը՝ հորդորելով քաղաքացիներին սթափ գնահատել իրավիճակը և հետևել պարետի ցուցումներին։

Մանրամասները՝ տեսանյութում: