Հոկտեմբերին հերթական գնաճն է գրանցվել. «Փաստ»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0,8% գնաճ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նշված ժամանակահատվածում աճել են 1,2%–ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1,9%–ով:

Համաձայն ԱՎԾ–ի՝ 2017 թվականի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 1,3% գնաճ: Ինչը հիմնականում պայմանավորվել է մսի, ձկնամթերքի, կաթնամթերքի, պանրի, ձվի, յուղերի, բանջարեղենի՝ 1,3–11,8% գնաճով:

Այսպես՝ բանջարեղենի գները մեկ ամսում բարձրացել են 11,8%–ով: Բանջարեղենի ամենաբարձր գները Եղեգնաձոր քաղաքում է գրանցվել՝ 8,8–14,3%: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 120%–ով:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017 թ. հոկտեմբերին 2016 թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 13,1%, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 5,6% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կարագի 12,3% գնաճով: Շուկայում արձանագրվել է կարագի 38,9% գնաճ: «Նոր զելանդական» տեսակի կարագի գինն աճել է 51,8%: Ի դեպ, նախորդ տարի նույն ամսին գինը կազմել է 2803,2 դրամ, այս տարի՝ 4255,2: Կարագն ամենաթանկը Հրազդանում է վաճառվել:

Ըստ ԱՎԾ–ի՝ կաթնամթերքի պանրի և ձվի գները բարձրացել են 2,5%–ով: Ձվի գինն աճել է 3,3%–ով:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2017թ. հոկտեմբերին 2016 թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 28,4%, իսկ 2017 թ. սեպտեմբերի համեմատ`1,4%:

Մսամթերքի թանկացումները 7,8% են կազմել:

Թանկացածների շարքում են հացաբուլկեղենն ու ձավարեղենը: 0,2%–ով բարձրացել են սուրճի, կակաոյի, թեյի գները: Իսկ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի դեպքում գնաճը 0,9 % է գրանցվել:

Ոչ պարենային ապրանքների գները նույնպես բարձրացել են: Այստեղ ԱՎԾ–ն գրանցել է 1,9% գնաճ: Ինչը մեծապես պայմանավորվել է հագուստի և կոշիկի՝ համապատասխանաբար 7,7% և 9,6% գնաճով:

Բենզինը 4,2%–ով է թանկացել: 2017 թ. հոկտեմբերին 2016 թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 7,2% և 114%, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ՝ 15,8% և 16,1% գնաճ:

Ի տարբերություն թանկացումների՝ ԱՎԾ–ն նաև գնանկում է արձանագրել:

Մրգերն էժանացել են 10,2%–ով: Շաքարավազը նույնպես էժանացել է:

Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում գրանցվել է 0,2–1,1% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:

 

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում