ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի ունեցվածքով կարելի է մի քանի հիմնարկ պահել. որտեղի՞ց այդքան գումար. «Ժողովուրդ»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի ունեցվածքով հնարավոր է մի քանի պետական հիմնարկ պահել՝ վճարել աշխատողների աշխատավարձը, եւ այլն: Պաշտոնյան այնքան գումար ունի, որ նույնիսկ միլիարդների հասնող փոխառություն է տալիս այլ անձանց: Տրված թվով 4 փոխառությունների ընդհանուր գումարային չափը կազմում է 1 մլրդ 126 մլն 500 հազար դրամ, 375 հազար դոլար եւ 20 հազար եվրո: Դրանով չի սահմանափակվում Դավիթ Սուքիասյանի ունեցվածքը: Նա հայտարարագրել է թվով 4 մեքենա: Ավելին՝ ըստ «ՀԵՏՔ»-ի՝ պաշտոնյային են պատկանում «ԴԼՍ ԳՐՈՒՊ», «ՄՄՎԻՆԻՆԳ», «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ները, որտեղ նա ունի 100% բաժնեմաս:

 

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՀՔԾ-ում պարզել են, թե որտեղից աշխատակազմի ղեկավարին այդքան գումար, եւ, ի վերջո, միլիարդատեր լինելով՝ նրա ինչի՞ն է պետք աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ Վլադիմիր Հովհաննիսյանը ասաց. «Աշխատակազմի ղեկավարը տեւականորեն աշխատել է գործարար միջավայրում նախքան հատուկ քննչական ծառայություն աշխատանքի ընդունվելը: Ունեցել է բիզնեսներ, որոնք նշել է իր հայտարարագրում, նաեւ անշարժ ու շարժական գույքը: Մենք այդտեղ որեւէ խնդիր չենք տեսնում, որ նա տիրապետում է որոշակի կարողության»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: