Մտածում ենք միայն հաղթանակի մասին, մեծ հաջողություն ենք ունենալու. Մասիս Մայիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
Բոլորը

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը համոզված է՝ իրենց քաղաքական ուժի համար այս ընտրություններն ավարտվելու են մեծ հաջողությամբ։ Ասաց՝ ինքը կողմնակից է եղել ընտրությունների հետաձգմանը՝ հաշվի առնելով քաղաքացիների առողջությունը. «Բայց նման որոշում չկայացվեց, և մեզ մնում էր ուղղակի մարդկանց կոչ անել՝ օգտագործել հիգիենիկ միջոցները և չվնասել առողջությունը»։

Սպասվածից ակտիվ են ընթանում Արցախում ընտրությունները։ Ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկել է 50.534 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 48%-ը։

Մասիս Մայիլյանն ակտիվությունն այսպես մեկնաբանեց. «Մարդիկ ուզում են մեծ փոփոխություններ, և չնայած կորոնավիրուսի վտանգներին՝ դուրս են գալիս ու քվեարկում են։ Հիմնականում մարդիկ ուզում են, որ ավելի շատ արդարություն լինի, իրավական դաշտում լինեն հավասար, արտոնյալներ չլինեն Արցախում, բիզնեսի ու քաղաքականության տարանջատում լինի և, ընդհանրապես, մարդիկ ուզում են, որ ՀՀ-ում կատարվող փոփոխությունների պտուղներից իրենք էլ օգտվեն»։

Նա խոսեց նաև ընտրակեղծիքների ու ընտրախախտումների մասին՝ նշելով, որ կան տարբեր ազդանշաններ, որ նկարում են քվեարկած քվեաթերթիկները:

«Ցույց տան իրենց ուղղորդողներին, որ պատվերը կատարված է։ Եթե տոտալ կեղծիքներ լինեն, չեմ ընդունի ընտրությունների արդյունքները։ Իմ շանսերը շատ բարձր եմ գնահատում, և ընտրվելուց հետո իրականացնելու ենք արմատական բարեփոխումների ծրագիրը։ Հիմա մտածում ենք հաղթանակի մասին։ Պետական ծառայության մեջ կմնամ որպես նախագահ։ Որպես նախագահ՝ առաջին հայտարարությունս կլինի այն, որ ես բոլոր արցախցիների նախագահն եմ, և կփորձեմ միավորել մեր հասարակութունը, որովհետև միշտ պառակտում լինում է նախընտրական փուլում»,- ասաց նախագահի թեկնածուն։

Մասիս Մայիլյանը համոզված է, որ հաղթելու է առաջին փուլով, և խորհուրդ տվեց չհավատալ «պատվիրված» սոցհարցումներին, իսկ եթե լինի երկրորդ փուլ, ինքը լինելու է թեկնածուներից մեկը։ Մայիլյանն ասաց՝ Հայաստանի իշխանություններն Արցախում որևէ մեկին չեն աջակցում, իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ ընկերներ են, վերջերս էլ հանդիպել են։

Ադրբեջանի դեմ Մասիս Մայիլյանը պատրաստվում է վարել զսպման քաղաքականություն։ Իր նախագահության օրոք, համոզված է, Արցախը վերադառնալու է բանակցությունների սեղան։

Մանրամասները՝ տեսանյութում: