Ջալալ Հարությունյանը խոսեց էլիտար զորամասի և Վիտալի Բալասանյանին զգուշացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

«Պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը, և մեր հրամանատարական կազմն ու ժամկետային զինծառայողներն ամեն ինչ անում են՝ էլ ավելի զգոնությունը բարձրացնելով, որպեսզի հակառակորդի սադրանքներից զերծ մնանք»,- քվեարկելուց հետո ասաց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը։

Ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ Ստեփանակերտի Հայկազովի զորամասում են ծառայում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ, այդ զորամասում էր մահացել մի զինծառայող։

Հարցին՝ ի՞նչ է անում հրամանատարությունը, որ բանակում խաղաղ պայմաններում զոհեր չլինեն, Ջալալ Հարությունյանը պատասխանեց. «Բոլոր դեպքերով հարուցված են քրեական գործեր։ Իրավապահները աշխատում են, և համոզված եղեք՝ այն մարդիկ, ովքեր հասցրել են նման իրավիճակի, պատժվելու են և դուք տեղյակ եք լինելու։ Ի՞նչ ենք անում․ էսօր նախանշված են միջոցառումներ, որոնք պետք է կանխարգելեն նմանատիպ դեպքերը։ Հստակ կան խնդիրներ, և վերահսկողությունը մի քանի անգամ բարձրացվել է»։

Նախընտրական փուլում Պաշտպանության բանակը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով թեկնածուներին զերծ մնալ բանակը նախընտրական գործընթացներում ներքաշելուց։ Այսօր Ջալալ Հարությունյանը ասաց, թե ինքը բանակը ներգրավելու մասին որևէ տեղեկություն չունի, այլ հակառակը, կան դժգոհ մարդիկ, որոնք փորձել են քարոզարշավ իրականացնել զինծառայողների շրջանում, սակայն իրենք կանխարգելել են։

Հիշեցնենք, օրեր առաջ Վիտալի Բալասանյանն էր զինծառայողներին քարոզչական նյութեր փոխանցել, ինչի առթիվ սկսվել է ծառայողական քննություն։ ՊԲ հրամանատարն ասաց, որ անձամբ ինքն է զգուշացման ցուցում տվել։ Քվեարկությանը մասնակցող զինծառայողները կրում են հատուկ հանդերձանք և նվազեցված է նրանց շփումը քաղաքացիական անձանց հետ։

Խոսելով նոր սպառազինության մասին, Ջալալ Հարությունյանն ասաց՝ նոր զինատեսակներն արդեն իսկ շահագործվում են և մարտական դիրքերում են՝ անձնակազմը վերապատրաստված է։