Մոսկվայում տանից դուրս գալու համար քաղաքացիները QR-կոդ կօգտագործեն․ Հայաստանում շարունակվում է ձևաթուղթ լրացնելու մեխանիզմը. Meduza

Լուրեր

18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
Բոլորը

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում համընդհանուր ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանված։ Տանից դուրս գալ կարելի է միայն աշխատանքի կամ մոտակա խանութ գնալու նպատակով։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ առաջիկայում քաղաքացիները տանից դուրս կգան միայն հատուկ անցաթղթի միջոցով։ Անցաթղթերի հսկողությունը, ըստ նրա, կիրականացնի «խելացի համակարգը», ոը հասանելի կլինի այս շաբաթվա ընթացքում։ Այս մասին գրում է Meduza-ն։

«Ստեղծված իրավիճակում հսղողությունն աստիճանաբար, բայց կայուն կերպով խստացենելու ենք»,- ասել է Մոսկվայի քաղաքապետը։

Հղում տալով իր աղբյուրներին՝ Meduza-ն հայտնում է, որ Սոբյանինի կողմից նշված «խելացի համակարգը» ենթադրում է այն, որ քաղաքի բնակիչները պետք է գրանցվեն Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքում և նշեն իրենց բնակության վայրը, ինչից հետո կստանան QR-կոդ։

Հենց այդ կոդն օգտագործելով էլ կկարողանան դուրս գալ տանից և, անհրաժեշտոթյան դեպքում, այն ոստիկանության աշխատակիցներին ցույց տալ։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է նաև, որ ազատ տեղաշարժի սահմանափակման կարգադրության մեջ փոփոխություններ է մտցրել, համաձայն որոնց՝ տանից դուրս գալ կարելի է բժշկական օգնության դիմելու, դեղատուն գնալու, աղբը դուրս հանելու և բնակության վայրից ավելի քան 100 մետր հեռավորության վրա ընտանի կենդանիներին զբոսանքի տանելու նպատակով։

Աղբյուրը չի մանրամասնում, թե նշված սահմանափակումները մինչև երբ կգործեն։ Մոսկվայի քաղաքապետի տեղեկացմամբ՝ տեղաշարժման սահմանափակումները չեն գործի միայն հատուկ անցաթուղթ ունեցողների դեպքում։

Meduza-ի տեղեկություններով՝ առայժմ նման հատուկ անցաթուղթ ունեն միայն բուժաշխատողները։

Հավելենք, որ Հայաստանում էլ Պարետատան որոշմամբ՝ մարտի 24-ից փողոց դուրս եկող քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում։ Տանից դուրս գալու բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ:

Պարետատունը սահմանել է նաև քաղաքացիների կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու և անձը հաստատող փաստաթուղթ ունենալու պարտադիր պայման։

Տեղաշարժման թերթիկն այժմ կարելի է լրացնել նաև օնլայն՝ AC19 կայքում կամ ներբեռնելով համանուն հավելվածը, որն առաժմ հասանելի է միայն Android համակարգում։

Նշենք, որ տեղաշարժման համար ձևաթուղթը պարտադիր չէ լրագրողների համար, որոնք, անհրաժեշտության դեպքում, ոստիկանության աշխատակիցներին կարող են իրենց աշխատանքային բեյջերը ներկայացնել։

Նելլի Մելքոնյան