Երբ ուսուցիչը ուսուցիչ է, բժիշկը՝ բժիշկ, բայց կառավարությունը արդյունավետ չէ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 2-ի ասուլիսում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով պետական ապարատի օպտիմալացման հարցին՝ ասաց «Դուք բոլորդ մեզանից պահանջում եք արդյունավետ աշխատանք, պահանջում եք, որ աշխատողն իր տեղում իր գործառույթը կատարի: 5500 մարդու կրճատելով՝ լավագույններին չենք կրճատում … Ասում են՝ ուսուցչին ինչպե՞ս եք կրճատում: Քի՞չ օրինակներ գիտեք, երբ ուսուցիչը ուսուցիչ չէ, և ավելի լավ է՝ ինքն ուսուցիչ չլինի: Կամ երբ բժիշկը բժիշկ չէ ու լավ է՝ չլինի»:

Հիշեցնենք, որ 2017 թվականին իրականացվեցին բազմաթիվ օպտիմալացումներ, որոնք ոչ թե վարչապետի հիշատակած՝ մասնագետներին ոչ մասնագետներից զանազանելու տարբերակով էր, այլ՝ միջոցներ խնայելու: Մասնավորապես, оգոստոսի 3-ի նիստում կառավարությունը լուծարեց «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն և «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները:

Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում փակվեց «Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը՝ միանալով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ին:

Օգոստոսի 10-ի նիստում փակվեց Աշտարակի բժշկական կենտրոնի մի մասը՝ 85 աշխատակցով, որոնցից 16-ը՝ բժիշկ, 44-ը՝ բուժքույր: Փակվեց նաև «Ուշիի առողջության առաջնային պահպանման կենտրոնը»՝ 5 աշխատակցով:

Կրճատվեց «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ մի մասը՝ 40 աշխատակցով: Այս բոլոր պարագաներում պատճառ բերվեց ոչ թե մասնագետների որակը, այլ՝ հիվանդների պակասը:

ՀՀ կառավարությունը 2017 թվականի օգոստոսի 24-ի նիստում որոշեց փակել. Երևանի թիվ 149 և 43 ավագ դպրոցները, թիվ 23, 41 և 81 հիմնական դպրոցները, Երևանի կույրերի երեկոյան դպրոցը: Տավուշի մարզի Բերդի վարժարանը, Վայոց ձորի մարզի «Վայքի քաղաքային պետական հանրակրթական վարժարանը» և «Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարանը», «Գյումրու «Բալատոն» ավագ դպրոցը», Շիրակի մարզի «Արթիկի N 7 ավագ դպրոցը», «Փարաքարի հիմնական դպրոցը», «Աբովյանի N 8 հիմնական դպրոցը», Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցը, Կոտայքի մարզի Զովաշենի հիմնական դպրոցը:

Այս բոլոր կրթօջախները փակվեցին ոչ թե ուսուցիչների որակի պատճառով, այլ՝ աշակերտների պակասի:

Սևակ Հակոբյան