Ձեր ելույթը շանտաժի բնույթ էր կրում․ Մարուքյանը՝ Միրզոյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ արտահերթ նիտում անդրադառնալով խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթին՝ նշեց, որ այն շանտաժ է պարունակում։ Այս մասին պատգամավորը հայտարարեց խոսեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերիփաթեթը երկրորդ ընթեցրմամբ քննարկման ժամանակ։

«Անգամ ԱԺ նախագահի ելույթից հետո մեր դիրքորոշումը չի փոխվել: Այս օրենքը կապ չունի անգամ մեկ հոգու կյանքը փրկելու հետ, այս օրենքը կապ ունի անձանց տեղորոշելու, նրանց գտնվելու վայրը իմանալու, վերջին 14 օրը նրանց շփումները վեր հանելու հետ, որը կարող է խնդիրներ առաջացնել։ Այստեղ շանտաժի բան կա, պարո՛ն Միրզոյան: Հիշո՞ւմ եք՝ մի անգամ պատգամավորներից մեկին ասացիք՝ մի հատ էլ քֆուր դնեիր, էդ ձեր ելույթն այդ ժանրից էր, որովհետև ասում եք՝ կարող է ձեր հարազատը մահանա։ Դա շանտաժի բնույթ է կրում, ասում եք՝ եթե մի մարդ մահանա, դուք եք մեղավոր: Այդ ձևով չի կարող այստեղ քվեարկություն տեղի ունենալ, Դուք ժամանակին նման նկատողություններ արել եք»,- հայտարարեց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: