Իշխանությունն ի՞նչ պրոբլեմ ունի գաղտնալսելու, յուրաքանչյուրիս կարող են գաղտնալսել․ Սասուն Միքայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կարծում է, որ պետք չէ ողբերգություն դարձնել քաղաքացիների հեռախոսազանգերի ու տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ նախագիծը։ Խոսքը ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի մասին է։

«Մի քանի ամիս առաջ ընդունեցինք, որ Ոստիկանությունն էլ կարող է գաղտնալսել, իշխանությունն ի՞նչ պրոբլեմ ունի գաղտնալսելու, տարրական բաներ կան, որոնք պետք չի ուռճացնել։ Այստեղ յուրաքանչյուրիս կարող են գաղտնալսել, բայց այսօր ներկայացվել է օրինագիծ, որ այսպիսի բան պետք է լինի։ Այսինքն՝ արվում է մի քայլ, կապ չունի՝ մի հոգու, թե տասը հոգու օգուտ կտա, բայց քայլ է արվում։ Գաղտնալսման հետ կապված խնդիր չկա, յուրաքանչյուրիս կարող են գաղտնալսել, պետք չի տրագեդիա սարքել, որ աշխարհի վերջն է, էս ո՞նց կլինի, իշխանությունն այս ի՞նչ է անում… Իշխանությունը բան չի անում, ընդամենը հետևում է, որ քաղաքացիների կյանքը փրկվի»,- ասաց պատգամավորը։

Նշենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Կառավարության ներկայացրած օրինագիծը ոչ թե նախատեսում է հեռախոսազանգերի գաղտնալսում, այլ զանգերի վերաբերյալ տեղեկատվություն՝ առանց բովանդակությունը բացահայտելու։

Մանրամասները՝ տեսանյութում: