Արցախում մեկնարկել է ԻՔՄ և «ԻՔՄ Ստեփանակերտի գրասենյակի»՝ համապետական ընտրությունների դիտորդական առաքելությունը
Քաղաքականություն
31.03.2020 | 11:21Իրազեկ քաղաքացիների միավորումից տեղեկացնում են, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կամակերպությունների դիտորդական առաքելությունը սկսում են Արցախի 2020թ. համապետական ընտրությունների դիտարկումները:
Օրվա ընթացքում առաքելության դիտորդները կաշխատեն 52 ընտրատեղամասերում, իսկ շրջիկ խմբերը պարբերաբար կարձագանքեն դիտորդներին և ընտրախախտումների վերաբերյալ հնարավոր զանգերին: