Իտալիայում և Իսպանիայում կորոնավիրուսից օրական 800 մարդ է մահանում. BBC

Լուրեր

18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
Բոլորը

Իտալիայում և Իսպանիայում միասին վերցրած` աշխարհում կորանավիրուսից ամենաշատ մարդն է մահացել։ Այս երկրներում համարում են, որ մոտեցել են վարակի բռնկման ամենաբարձր կետին։ Մասնավորապես, մինչ այս 10.000 մարդու մահ գրանցվել է միայն Իտալիայում, որի իշխանությունների կանխատեսմամբ՝ առաջիկա 10 օրերին նոր վարակումների թվի կտրուկ անկում կգրանցվի։ Միաժամանակ, այս երկրներն ակնկալում են, որ Եվրոպան կուժեղացնի աջակցությունը։

BBC-ի ռուսական ծառայության տեղեկացմամբ՝ Իտալիայում (92.400 վարակակիր) և Իսպանիայում (73.000 վարակակիր) վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից 800 մարդ է մահացել։ Իտալիայում սկսել են չափել բոլոր նրանց ջերմությունը, ովքեր ժամանում են երկիր, նորեկներին նաև դիմակներ են տրվում։

Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարիք չի տեսնում Նյու Յորքում կարանտին հայտարարելու։ Ավելի վաղ նահանգապետ Էնդրյու Կուոմոն ասել էր, թե պետությունից անձանց ելքի և մուտքի արգելումը կհակասի ԱՄՆ-ի դավանած սկզբունքներին։ Միայն Նյու Յորքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 52.000 դեպք։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում վարակված է 124.6 հազար մարդ, մահացել է 2.100-ը, և առողջացել է շուրջ 1000 անձ։ Ըստ նույն աղբյուրի՝ աշխարհում կորոնավիրուսի վարակ հայտնաբերվել է 681 հազար մարդու մոտ, որոնցից 31.801-ը մահացել է, իսկ առողջացել է 145.000-ը։ ԱՄՆ նախագահը, նյույորքցիներից զատ, նաև Նյու Ջերսիի և Կոնեկտիկուտի բնակիչներին է հորդորել մնալ տանը։

Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի էլ ավելի վատթարացման մասին է հայտարարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը ևս մեկուսացված է։ Թագավորությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 17.000 դեպք, 1.228 հոգի մահացել է, որոնցից 209-ը՝ վերջին օրերին։ Եվրոպայում կորոնավիրուսի մահացությունների թիվը անցնում է 20 000-ը։

Ֆրանսիայում, որտեղ 38.000 վարակակիր կա, իշխանությունը համարում է, որ գլխավոր ճակատամարտը դեռ առջևում է։

Սերբիայում պարետային ռեժիմի պայմանները խստացվել են։ Քաղաքացիները չեն կարող հանգստյան օրերին փողոցում գտնվել ցերեկվա ժամը 3-ից մինչև առավոտյան 5-ը, իսկ աշխատանքային օրերին՝ ցերեկվա 5-ից առավոտյան 5-ը։

Իրենց հերթին Նիդերլանդների իշխանությունները չեն ընդունել Չինաստանից առաքված 100 հազարավոր դիմակներ, քանի որ դրանք չեն համապատասխանել որակական չափանիշներին։ Երկրի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մարտի 21-ից սկսած 1.3 միլիոն դիմակ են ստացել, որից 600 հազարն ուղարկվել է հիվանդանոցներ։ Վերջին օրվա ընթացքում Նիդերլանդներում կորոնավիրուսով վարակվածների թիվը 132 է, ընդհանուր՝ 10.886, մահացել է 771 մարդ։