Արցախում բնակվող 440 միայնակ քաղաքացիների համար պահեստավորվել է մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ․ Արցախի տեղեկատվական շտաբ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախի Հանրապետությունում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին (63 տարին լրացած՝ չաշխատող), զավակ (այդ թվում՝ որդեգրված), ամուսին (բացառությամբ ամուսնու՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքի) և օրենքով սահմանված խնամակալ չունեցող անձինք) ապահովելու նպատակով պահեստավորվել է մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ: Նշված ապրանքների տրամադրումը շահառուներին նախատեսվում է իրականացնել ապրիլ ամսվա սկզբից:

«Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին օժանդակելու նպատակով նախարարությունը կիրականացնի «Նպաստ» տեղեկատվական և եկամտահարկի բազաների համադրում՝ ճշտելու մինչև 14 տարեկան այն երեխաների ցուցակները, որոնց ծնողները 2020թ. մարտի 16-ից կորցրել են եկամտի աղբյուրը:


ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման և առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առանձին աջակցություն կցուցաբերվի ԱՀ և ՀՀ չորս սահմանային անցակետերում շուրջօրյա հերթապահություն իրականացնող բուժաշխատողներին:


Աշխատանքներ են իրականացվում սոցիալական աջակցություն ցուցաբերելու ցանկություն հայտնած բարեգործական և հասարակական կազմակերպություններին՝ առանձին տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրվող օժանդակությունները առավել խոցելի սոցիալական խմբերին ուղղելու նպատակով:


Նախարարությունը, պահպանելով պահանջվող սանիտարահիգիենիկ պայմանները, շարունակում է քաղաքացիների դիմումների ընդունումը և դրամական (նյութական) օգնությունների տրամադրումը»