Ի՞նչ իրավիճակ է Վրաստանում, Իրանում, Թուրքիայում և Ադրբեջանում․ վերջին տվյալները

Լուրեր

01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
Բոլորը

Վրաստանում covid-19-ով վարակվածների թիվը հասել է 85-ի։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վարակվածներից 14-ը առողջացել են, կարանտինի մեջ են գտնվում 4641-ը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված ՝ Վրաստանը մարտի 18-ից երկու շաբաթ փակել է սահմանները օտարերկրացիների համար, բացառությամբ հատուկ դեպքերի: Իսկ մարտի 21-ին Վրաստանի կառավարությունը հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին, որը կտևի մինչև ապրիլի 21-ը:

Լիարժեք կարանտինային ռեժիմ է հայտարարվել Արևելյան Վրաստանի երկու շրջաններում ՝ Բոլնիսիում և Մառնեուլիում: Ընդհանուր առմամբ, շրջաններում ապրում է մոտ 200 հազար մարդ, բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են:

Իրանում փետրվարի 19-ից սկսած արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 32 հազար դեպք, որոնցից 2300-ը՝ մահվան ելքով։ Առողջացումների թիվը կազմում է 11 հազար։

Երկրում արգելված են երկարատև ուղևորությունները՝ բացառությամբ տրանսպորտի, իրավապահների, շտապօգնության և հրշեջների համար:

Բացի այդ, որոշում է կայացվել փակել առևտրի կենտրոնները, բացառությամբ մթերային խանութների և դեղատների, ինչպես նաև ավտոկայանատեղիների: Երկրում մի քանի շաբաթ սահմանափակվել են կրոնական իրադարձությունները:

Հարևան Թուրքիայում վարակվածների ընդհանուր թիվը 5698 է, մահերի թիվը հասել է 92-ի, հիվանդանոցից առողջանալով դուրս են գրվել 42 քաղաքացիներ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է այլ երկրների հետ թռիչքները դադարեցնելու մասին: Թուրքիայի նախագահը ժամկետները չի հստակեցրել: Երկրի ներսում միջքաղաքային ուղևորությունները կիրականացվեն միայն տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվությամբ:

Իսկ Ադրբեջանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165-ի, նրանցից 6-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ միջին ծանրության։ 3 մահվան դեպք է գրանցվել։

Մարտի 24-ից ապրիլի 20-ը Ադրբեջանում հայտարարվել է հատուկ կարանտինային ռեժիմ։ 65 տարեկանից բարձր մարդկանց արգելվում է տնից դուրս գալ: Չի թույլատրվում հավաքվել հանրային վայրերում ավելի քան 10 հոգուց բաղկացած խմբերով: