«Պահպանենք և պաշտպանենք բժշկին». նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար առաջադրանք է տվել պետական բժշկական և պոլիտեխնիկական համալսարանների մի խումբ ուսանողների

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով երրորդ դասախոսությունն է կարդացել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների համար:

45 րոպե տևողությամբ դասաժամի ընթացքում մասնավորապես անդրադառնալով առողջապահության և տեխնոլոգիայի կապին, նախագահն ասել է, որ պատմության ընթացքում այս երկու ճյուղերը միշտ գոյատևել են միասին: «Բժշկությունը միշտ կապված է եղել գիտելիքի և ինֆորմացիայի հետ։ Դարերի ընթացքում առողջապահությունը կամ առողջապահության մասին գիտելիքը կապված է եղել փորձի դրական և բացասական արդյունքների գրանցման ու պահպանման հետ։ Տեխնոլոգիան մշտապես սնվել է առողջապահությունից. առողջապահությունը դրել է խնդիր, իսկ տեխնոլոգները, ինժեներները, հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքների վրա, ստացել են լուծումներ»։

Չխախտելով ավանդույթը՝ նախագահ Արմեն Սարգսյանն, ինչպես նախորդ՝ ԵՊՀ արևելագիտության և ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների հետ անցկացրած դասախոսությունների ընթացքում, այս անգամ ևս տնային հանձնարարություններ է տվել ուսանողներին: «Բժիշները պետք է մտածեն և առանձին հոդվածի ձևով ձևակերպեն, թե որո՞նք են մեր առջև ծառացած ամենամեծ մարտահրավերները, և երկրորդը, թե ինչպե՞ս են տեսնում Հայաստանի բժշկության զարգացումը,-ասել է նախագահը:-Դրանք ընդհանուր թեմաներ են, սակայն կա նաև երրրոդ թեման, որը շատ էական է: Եկեք այդ խնդիրը ձևակերպենք հետևյալ ձևով՝ պահպանենք և պաշտպանենք բժշկին: Եթե վերցնենք կորոնավիրուսով ստեղծված իրավիճակը, ամենամեծ խնդիրը բժիշկներին պաշտպանելն է: Առանց բժշկի հնարավոր չէ հաղթահարել այս վիրուսը, սակայն եթե բժիշկները սկսեն վարակվել և հիվանդանալ, մեծ խնդիր ենք ունենալու: Դա միայն Հայաստանին չի վերաբերում: Կան բազում օրինակներ, վատագույնն Իտալիան է, որտեղ, ցավոք սրտի, չկարողացան ժամանակին պաշտպանել բժիշկներին: Նրանք սկսեցին վարակվել, և երբ մարդիկ սկսեցին գնալ հիվանդանոցներ, վերջիններս սկսեցին դառնալ կորոնավիրուսի տարածման աղբյուր:

Ինչպե՞ս կարելի է դրանից խուսափել: Դրա համար մարդը հիվանդանոց հասնելու համար պետք է ինչ-որ գործընթաց անցնի, հաստատվի, որ նա հիվանդ չէ: Եթե նա ունի այլ խրոնիկական հիվանդություն, հիվանդանոցները պետք է ունենան առանձին կլինիկա, որպեսզի բժիշկները, որոնք մեկուսացված են, երբ շտապօգնությունը բերում է հիվանդին, պարզեն՝ այդ մարդը վարակվա՞ծ է, թե՞ ոչ, այնուհետև ախտահանելուց հետո թողնեն, որ նա գնա կլինիկա: Կամ՝ կլինիկայում բոլոր բաժինները պետք է իրարից անջատ լինեն, բժիշկները պահեն սոցիալական հեռավորություն: Բայց սա պարզ մոդել է:

Ես ուզում եմ, որ դուք ներկայացնեք ձեր գաղափարները՝ «Պաշտպանենք բժշկին» թեմայով: Իսկ ինժեներների խնդիրն է մտածել, թե տեխնոլոգիաներն ինչպես կարող են օգնել համաճարակների դեմ պայքարում»:

Հանրապետության նախագահը նշել է, որ լավագույն աշխատանքների հեղինակները կարժանանան նախագահական մրցանակի: