Կրթության ոլորտում համագործակցային ծրագրեր իրականացնողների հետ հեռավար քննարկում է անցկացվել

Լուրեր

01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համատեղ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հեռավար քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ։

«Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Ա.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում ջանքերը մեկտեղելու և համագործակցելու պատրաստակամության համար։ Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում նախարարությունն անմիջապես ձեռնամուխ է եղել իրականացնելու անհրաժեշտ քայլեր՝ ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի անընդհատությունը հնարավորինս ապահովելու և երեխաների կրթության իրավունքն առավելագույնս իրացնելու համար։ Նախարարի խոսքով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, նախ, գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջը, ապա դպրոցականների համար բոլոր առարկաներից պատրաստել է տեսադասեր, որոնք ամեն օր տարածվում են նաև նախարարության ՖԲ-ի էջի միջոցով։ Ա․Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ Հանրային հեռուստաընկերության հետ կազմակերպվող հանրային դասը հասանելի է բոլորին, տեսադասերը տարածելու համար գործարկվել են հեռուստատեսային հավելվածներ, հեռավար ուսուցման հմտություններ ձեռք բերելու համար դիմել է շուրջ 4000 մանկավարժ։

Նախարարի տեղակալ Ա.Մարտիրոսյանը նույնպես երախտագիտություն է հայտնել գործընկերներին սեղմ ժամկետում աշխատանքային հանդիպում ունենալու հրավերին արձագանքելու և մասնակցության համար։ Նա նշել է, որ քննարկման նպատակն է գործընկեր կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել այն ուղղությունների և առաջնահերթությունների վրա, որ այսօր նախանշում է նախարարությունը։ Նրա խոսքերով, ԿԳՄՍՆ-ի համար օգտակար է նման աշխատանքային քննարկման միջոցով իրազեկվել գործընկերների կողմից պլանավորվող ջանքերին՝ կրթության իրավունքի իրացման և կրթության անընդհատության ապահովման շրջանակներում պետության կողմից իրականացվող ջանքերին համադրելու համար, որոնք ԿԳՄՍՆ–ն գործադրում է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Պարետատան համակարգմամբ գործադրվող աշխատանքների շրջանակներում։

Նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանն արձանագրել է, որ հեռավար կրթության նոր նախաձեռնած ծրագրերում ընդգրկվել են դպրոցականների մոտ 80 տոկոսը, և նախարարությունն այսօր գույքագրում է խնդիրներն ու փորձում գտնել լուծումներ։ Նա ներկայացրել է այն ուղղությունները, որտեղ հայկական կողմը աջակցության կարիք ունի՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հնարավորինս աջակցել հեռավար ուսուցման մեջ ներառելու առումով՝ համապատասխան սարքավորումներ տրամադրելու, ինտերնետի հասանելիություն ապահովելու, ստեղծված ռեսուրսների բջջային հավելվածների մշակման և այլ միջոցներով, զարգացնել ուսուցիչների հեռավար ուսուցում կազմակերպելու հմտությունները, օժանդակել կրթական բոլոր հաստատությունների ախտահանման հարցում։ Նա կարևորել է հեռավար ուսուցումը հաշմանդամություն ունեցող և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ներառող դարձնելու հարցը:

Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են հանդիպման նախաձեռնությունը, տպավորիչ համարել սեղմ ժամկետներում նախարարության ձեռնարկած միջոցառումներն ու դրանց կրթական հանրության դրական արձագանքը։ Նրանք ներկայացրել են այն քայլերը, որ արդեն իրականացրել են կամ պլանավորում են իրականացնել Արտակարգ իրավիճակի պայմաններում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ յուրաքանչյուր կառույց կներկայացնի իր ծրագրային աջակցության առաջարկությունը, որի իրագործումը նախարարությունը կքննարկի նաև Պարետատան հետ»,- ասված է հաղորդագրությունում: