Այս օրենքը իդեալական է․ նախարարը՝ դատական բարեփոխումների փաթեթի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը համաձայն չէ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի այն մտքի հետ, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը իդեալական չէ։ Այս մասին նա հայտարարեց Ազգային ժողովի այսօրվա նիստում օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ։

«Համաձայն եմ այն մտքի հետ, որ իդեալական օրենքներ չեն լինում, որովհետև դրանք պրակտիկայում մշտապես ենթակա են փոփոխման։ Բայց համաձայն չեմ Բաղդասարյանի հետ, որ այս օրենքը իդեալական չէ։ Քանի դեռ իրավակիրառ պրակտիկան որևէ խնդիր չի արձանագրել, այս օրենքը իդեալական է։ Դուք բոլորդ հնարավորություն եք ունեցել այս օրենքի ոչ իդեալական լինելու մասին կարծիք արտահայտել և ներկայացնել փաստարկներ, և էդպիսին չի լսվել, որ որևէ խնդրահարույց կետ կա այս փաթեթում»,- նշեց նախարարը։

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի կարծիքին, թե տպավորություն է, որ օրինագիծը «թռչնակի համար» է ընդունվում, նախարարն ասաց. «Էդ ո՞նց է՝ ոչ մեկը չի նկատում, որ թռչնակ դնելու համար են անում, միայն Դուք եք նկատում, միջազգային կազմակերպությունները, ոչ մեկը չի նկատում, Դուք նկատում եք։ Ինձ մոտ տպավորություն է, որ Ձեր ելույթներն են էդպիսին, կապ չունի՝ ինչ օրինագիծ ենք քննարկում, Դուք նույն բանն եք ասում»։

Մանրամասները՝ տեսանյութում: