«Գազպրոմը» ստիպել է աշխատակիցներին գնալ աշխատանքի, տեսուչներին հրահանգված է անջատել չվճարողների գազը

Լուրեր

04.09.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սոչիին և «Սիրիուսին»․ հրդեհ է բռնկվել C-300/C-400 զենիթահրթիռային համակարգի ենթադրյալ տեղակայման շրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 10:39
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 4-ի դրությամբ
04.09.2026 | 10:27
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
04.09.2026 | 10:14
«Վանը» մնացել է առանց գլխավոր մարզիչի
04.09.2026 | 10:00
Թուրքիան և Ադրբեջանը օգնում են ԱՄՆ-ին, որպեսզի Իրանը տնտեսական հետևանքներ կրի․ Վենս
04.09.2026 | 09:45
Նարեկ Մկրտչյանն ու Սպիտակ տան հավատքի գրասենյակի ղեկավարը քննարկել են ՀՀ–ԱՄՆ համագործակցության զարգացումը
04.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.09.2026 | 09:10
US Open. Խաչանովը հաղթել է աշխարհի 4-րդ ռակետ Օժե-Ալյասիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
Բոլորը

«Գազպրոմ Արմենիան» իր աշխատակիցներին ստիպել է թերթիկներ լրացնել և այսօր ներկայանալ աշխատանքի։ Այս մասին Factor.am-ին են ահազանգում ընկերության աշխատակիցները:

«Ամբողջ Երևան գազի աշխատակիցներին ստիպել են թերթիկներ լրացնել և գնալ աշխատանքի՝ այն պարագայում, երբ որևէ կենսական նշանակության աշխատանք նրանք չեն կատարում՝ տեսուչներ են, որոնք մարդկանցից հավաքում են գազի վճարը։ Տեսուչ աշխատողների մեծ մասը 60-ից բարձր տարիքի անձինք են, որոնք լինելով ռիսկային խմբում, վտանգի են ենթարկելու նաև իրենց ընտանիքների անդամներին»,- փոխանցում են ընկերության՝ մեզ ահազանգած աշխատակիցները։

Ընկերության այս գործելաոճը հակասում է նաև բաժանորդների հետ մատակարարման պայմանագրին։ Ըստ 9-րդ կետի, որով կարգավորվում են ֆորսմաժորային իրավիճակները, «կողմերը պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորմաժորային իրավիճակի։

Ըստ պայմանագրի՝ ֆորսմաժոր են համարվում արտակարգ և անխուսափելի դեպքերն ու իրադարձությունները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միաժամանակ՝ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործադրած ջանքերին։

Factor.am-ին «Գազպրոմ Արմենիայի» աղբյուրները նաև հայտնում են, որ «Երևան գազում» ժողով է տեղի ունեցել, որի ժամանակ ընկերությունը հրահանգել է դադարեցնել գազի դիմաց չվճարած քաղաքացիների գազամատակարարումը։

Աշխատակիցների հակադարձմանը, թե ինչպես է հնարավոր կորոնավիրուսի այս օրերին նման քայլի գնալ, պատասխանել են, որ այդպես «Գազպրոմի» ղեկավարությունն է որոշում կայացրել։

Խնդիրն այն է, որ այս գործելաոճը հակասության մեջ է մտնում ՀՀ պարետի՝ ամբողջ հանրապետությունում անձանց տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ որոշման հետ։ Բացի այդ, աշխատակիցների մեծ խմբեր են կենտրոնացել «Գազպրոմի» գրասենյակներում՝ լավ հող նախապատրաստելով կորոնավիրուսի տարածման համար։

Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել «Գազպրոմ Արմենիայի» մամուլի ծառայության հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Ընկերության Կենտրոն մասնաճյուղի ընդունարանից մեր հարցին ի պատասխան նշեցին, որ չվճարելու դեպքում գազի մատակարարարումն անջատվելու է։ Բացի այդ, հաստատեցին մեր այն տեղեկությունը, որ բոլոր աշխատկիցները ներկայացել են աշխատանքի․ «Բոլորն էլ դուրս են եկել գումարների հավաքագրման համար»։

Ռոբերտ Անանյան