Կլիմայի փոփոխության դեմ պայքարող հայտնի ակտիվիստ Գրետան ահազանգում է, որ իր մոտ կորոնավիրուս է

Լուրեր

18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
Բոլորը

Շվեդ ակտիվիստ, 17-ամյա Գրետա Թունբերգն ինստագրամյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ ինքը, շատ հնարավոր է, կորոնավիրուսով վարակված է եղել և ապաքինվել։

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում ես մեկուսացված եմ։ Երբ վերադարձա Կենտրոնական Եվրոպայից, ինքնամեկուսացվեցի։ Մետ 10 օր առաջ սկսեցի որոշ ախտանշաներ նկատել։ Դրանք նույն ախտանշաններն էին, որոնք հայրիկս ուներ։ Նա էլ ինձ հետ Բրյուսել էր այցելել։ Ես հոգնածություն էի զգում, դողում էի, կոկորդում չորություն և հազ ունեի, ինչպես նաև ջերմություն։ Այդ ամենն ավելի ուժեղ էր արտահայտված, քան սովորական հարբուխի դեպքում է»,- գրել է Գրետան։

Նրա խոսքով՝ Շվեդիայում նոր կորոնավիրուսի համար թեստավորում անցնել հնարավոր չէ, քանի դեռ բժշկական օգնության ծայրահեղ կարիք չկա։

«Բոլոր հիվանդ մարդկանց խորհուրդ են տալիս մնալ տանը և ինքնամեկուսանալ։ Դա է պատճառը, որ ես կորոնավիրուսի թեստավորում չեմ անցել, բայց շատ հավանական է, որ ես դրանով վարակված եմ եղել՝ հաշվի առնելով ախտանշաններն ու հանգամանքները։ Այժմ, կարելի է ասել, որ ես առողջացել եմ, բայց սա հարցի ամենալուրջ կողմն է․ շատերը կորոնավիրուսի նախանշանները կարող են ընդհանրապես չնկատել, ինչն այն ավելի վտանգավոր է դարձնում»,- նշել է Գրետան։

17-ամյա ակտվիստը կոչ է արել հետևել առողջապահության ոլորտի փորձագետներին և տեղական իշխանություններին ու տանը մնալ։

Հավելենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Շվեդիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 2046 է, իսկ մահվան ելքերինը՝ 27։

Նելլի Մելքոնյան