Ինձ դուր է գալիս, որ վարչապետն այս օրերին անձամբ է շփվում ժողովրդի հետ. Նիկոլայ Ծատուրյան

Լուրեր

27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
Բոլորը

«Ինձ դուր է գալիս այն, որ վարչապետն այս օրերին անձամբ է շփվում ժողովրդի հետ.այդպես էլ պետք է լիներ: Նախորդ ղեկավարներն անգամ  երկրի համար դժվարին պահերին խուսափում էին հաղորդակցվել մարդկանց հետ»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բեմադրիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը՝ անդրադառնալով երկրում հայտարարված արտակարգ դրությանը:

Նրա համոզմամբ՝ իշխանությունը բավական հոգատար է ամեն քաղաքացու նկատմամբ, իսկ հանրությունն էլ խուճապի մեջ չէ, սակայն պետք է ավելի աչալուրջ լինի. «Պարզ է, որ եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը զգալիորեն մեծանա, մեր ռեսուրսները չեն բավարարի՝ մարդկային ռեսուրսից մինչև տեխնիկական: Եվ  որպեսզի առողջապահական համակարգը կաթվածահար չլինի, մնացե՛ք տանը, զգու՛յշ եղեք: Ինքս տնից դուրս չեմ գալիս, շփումներս հասցրել եմ մինիմալի»:

Պարոն Ծատուրյանն այն համոզման է, որ մեր պետությունը պատվով է դուրս գալու ստեղծված իրավիճակից. «Ամեն դեպքում, պետք է հաշվի առնել, որ սա պատերազմի պես բան է: Իրավիճակը հաղթահարելուց հետո դեռ պետք է նաև վերականգնվենք, իսկ դրա համար հարկավոր է, որ այս պահից սկսած միաբան լինենք: Փառք աստծո, ես նկատում եմ նաև ժողովրդի միասնականությունը»:

Անդրադառնալով թատրոնների գործունեության դադարեցմանը, բեմադրիչը նկատեց, որ օնլայն փորձերն արդյունավետ չեն, բայց այս օրերին կարևոր է նաև արվեստի ներկայությունը բոլորիս կյանքերում: «Օրերս ինձ հիացրեց դաշնակահար Դենիս Մացուևի համերգը դատարկ դահլիճում. մեկ ու կես միլիոն մարդ օնլայն հետևել էր դրան: Ամեն դեպքում, արվեստը կփրկի աշխարհը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան