ՔՊ-ական նախկին թաղապետի գործն ուղարկվել է ՔԿ. Գևորգ Բաբայանը՝ Ջերմուկի Նորոյի խնամու՝ անօրինական շինարարությունն օրինականացնելու մասին

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործն ուղարկվել է Քննչական կոմիտե, հարուցվել է քրեական գործ: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան՝ փոխանցեցին Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Գևորգ Բաբայանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել: Factot.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ թաղապետը հրաժարական է տվել ապօրինի շինարարության վերաբերյալ կազմված ակտը «կորցնելու» համար:

Մասնավորապես, նա Աջափնյակ համայնքի ազդեցիկ բնակիչներից մեկի՝ Շինանյութի կամ Ջերմուկի Նորո անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության: Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի տեսուչը նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին այդ առանձնատներից մեկի հետ կապված խախտումները բացահայտել է, դրա վերաբերյալ արձանագրություն կազմել, սակայն Բաբայանը տեսուչից վերցրել է արձանագրությունը և նրան ազատել աշխատանքից: Այդ արձանագրության կրկնօրինակը, սակայն, հայտնվել է Երևանի քաղաքապետարանում, որտեղից էլ՝ ուղարկվել Ոստիկանություն:

Այսօր Քննչական կոմիտեից գործի վերաբերյալ այլ մանրամասներ չկարողացանք ճշտել, քանի որ կառույցն առայժմ մամուլի պատասխանատու չունի: Աջափնյակի նախկին թաղապետ Գևորգ Բաբայանն էլ Factor.am-ին ասաց, որ գործով մեղադրյալի կարգավիճակ չունի: Նա նաև փոխանցեց, որ անգամ իրեն չեն ծանուցել, որ գործը Ոստիկանությունից ուղարկել են Քննչական կոմիտե:

«Գիտեմ, որ գնացել է ՔԿ, գործ է հարուցվել, բայց ինձ ո՛չ գրավոր, ո՛չ էլ բանավոր ոչ ոք ոչինչ չի ասել: Ինձ չեն ծանուցել, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ վկայի կարգավիճակ ունեմ: Եթե կասկածյալի կարգավիճակ ունենայի, կծանուցեին: Ես զանգել եմ Ոստիկանության նախաքննական բաժին, ասացին, որ ուղարկել են Քննչական, 20 օր անցել է, բայց ոչ մի նորություն»,- ասաց նա:

Գևորգ Բաբայանը, անդրադառնալով Աջափնյակում ազդեցիկ դիրք ունեցող գործարարի հարազատներին տրված շինթույլտվությանը, որոշ մանրամասներ փոխանցեց: Նախկին թաղապետը հաստատեց մեր տեղեկությունը, որ Ջերմուկի Նորոյի մերձավորները վարչական շրջանում անօրինական շինարարություն են սկսել, իսկ ինքը հետո այն օրինականացրել է:

«Ձեր հրապարակումից հետո եմ տեղեկացել, որ շինարարություն անողը Ջերմուկի Նորոյի խնամին է: Շինթույլտվությունները, երբ մուտք են անում մեզ մոտ, սովորաբար երկու-երեք օրվա ընթացքում ստորագրում ենք: Իրենք չեն սպասել երկու-երեք օր, նախորդ տարի սեպտեմբերի 24-ին մուտք են արել և գնացել սկսել են շինարարությունը, իսկ ես ստորագրել եմ 27-ին: Տեսուչն էլ 26-ի երեկոյան գնում տեսնում է, որ չունեն թուղթ, արձանագրություն է կազմում, և դա գնացել է քաղաքապետարան: Հիմա հարցն այն է, որ եթե կիսակառույց էր՝ ինչո՞ւ եմ ստորագրել շինթույլտվությունը: Բայց ոչ մի այդպիսի բան չկա, որ իրավունք չունենանք՝ չտալ թույլտվությունը կիսակառույցի վրա»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ տեղեկություններ կան, թե տեսուչի արձանագրությունն ինքը վերցրել և ոչնչացրել է, իսկ կրկնօրինակը հայտնվել է քաղաքապետարանում, նախկին թաղապետն ասաց. «Օրգինալ արձանագրությունը հիմա վարչական շրջանի աշխատակազմում է: Ես որևէ արձանագրություն չեմ ոչնչացրել, քաղաքապետարանին մենք ենք կրկնօրինակը տվել, իրենք օրգինալը չուզեցին»:

Գևորգ Բաբայանը վստահ է, որ ՔԿ-ն ապացույցների բացակայության և սուտ մատնության հիմքով գործը կկարճի: Նա նաև ասաց՝ շարունակում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինել:

Նարեկ Կիրակոսյան