Ղրղզստանի մայրաքաղաքում պարետային ժամ է սահմանվել
Քաղաքականություն
24.03.2020 | 17:56Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար պարետային ժամ է սահմանվել: Փողոցներում կարգուկանոնը կապահովեն զինվորականները։ Այս մասին հայտնում է Վեստին։
Աղբյուրը փոխանցում է, որ սահմանված կարգով՝ քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը կարգելվի 20:00-ից 7:00-ն։ Պարետային ժամին փողոցում գտնվողները կկալանավորվեն մինչև պարետային ժամի ավարտը։
Հավելենք, որ Ղրղզստանում, որտեղ արտակարգ դրություն է հայտարարված, կորոնավիրուսի վարակակիրների թիվը, վերջին տվյալներով, 42 է։ Մահվան դեպքերը Ղրղզստանում առայժմ չեն գրանցվել։
Նելլի Մելքոնյան