ՀՅԴ-ն առաջարկում է սահմանափակել մետրոյի աշխատանքը, խայտառակ իրավիճակ է. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Թեև երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, սակայն իրականում կիրառվեցին արտակարգ դրության մի քանի տարրեր: Այս մասին ՀՅԴ Facebook-ի էջի ուղիղ եթերում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Սկզբնական շրջանում բավական անլուրջ մոտեցում կար և, մեր կարծիքով, իշխանությունները թեև քայլեր ձեռնարկում էին, բայց ամբողջությամբ չեն հասկացել այս հարցի վտանգավորության տարածման և հետևանքների հեռանկարները»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՅԴ Հայաստանի ԳՄ կողմից ներկայացված քաղաքական և մասնագիտական փաստաթղթին՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ դրա հիմնական մեխն այն է, որ մեր պետության ու պարետատան գործողությունների հիմնական անելիքը պետք է լինի համավարակի տարածման կանխարգելումը. «Իշխանությունները հաճախ գնում են իրադարձությունների հետևից՝ հետ մնալով մեկ քայլ առաջ անելու և դեպքերը կանխելու իմաստով»:

Նա թվարկեց իրենց պատրաստած գործողությունների քայլերը. «Անհրաժեշտ է հենց այսօր դադարեցնել բոլոր տեսակի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունը՝ բացառությամբ կենսապահովման օբյեկտների: Սահմանափակել բոլոր տեսակի ուղևորատար տրանսպորտային ընկերությունների գործունեությունը՝ այդ թվում մետրոյի և տաքսիների: Սահմանել որոշակի ուղերթներ, որոնք կիրականացվեն որոշակի ժամերի՝ խիստ հսկողության ներքո: Գիտեք, թե այսօր ինչ խայտառակ իրավիճակ է և անվտանգության որևէ նորմ չի պահպանվում նաև հանրային տրանսպորտում»:

Մանրամասները՝ տեսանյութում: