Վիրավորելու կամ նեղացնելու մտադրություն չունեի․ Թունյանը ներողություն խնդրեց Մանե Թանդիլյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը։

Արձագանքելով հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի ելույթին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց. «Տիկի՛ն Թանդիլյան, ես ամենևեին Ձեզ ո՛չ վիրավորելու, ո՛չ նեղացնելու մտադրություն չունեի, այդ ոչ կառուցողական կամ կառուցողական բառով ես պրոցեսը նկատի ունեի: Ամեն դեպքում, եթե խոսքս այնպես է եղել, որ մի քիչ վիրավորական է եղել, ես ներողություն եմ խնդրում, բայց պրոցեսի էությունը դրանով չի փոխվում։ Այդ հետադարձ ուժ տալը, իհարկե, նախկինում էլ եղել են հետադարձ ուժ տվող օրենքներ, բայց կախված է ամեն մեկի յուրահատկությունից»:

Նրա խոսքով՝ եթե ռիսկեր չեն ստեղծվում, կարելի է հետադարձ ուժ տալ:

«Եվ Ձեր դիտարկումը, որ եթե իշխանական թիմը բերած լիներ, մոտեցումը այլ կլիներ, ամենևին իրականությանը չի համապատասխանում, որովհետև նույն մեր հանձնաժողովի նստում բացասական եզրակացություն ենք տվել մեր պատգամավորների ներկայացրած օրինագծերից մեկին»,- ասաց Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: