«Սպայկան» ջերմաչափերի խնդիր ունի. տնօրենը չի բացառում, որ աշխատանքները կդադարեցնեն

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սպայկա» միրրգ-բանջարեղեն արտահանող խորոշ ընկերությունը ջերմաչափերի խնդիր ունի. այս մասին  Factor.am-ի հետ զրույցում ասաց ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ինչպես են ապահովում աշխատակիցների անվտանգությունը: Տնօրենի փոխանցմամբ՝ «Սպայկան» ունի երկու հազար աշխատակից:

Ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանի հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

–Պարոն Բաղդասարյան, «Սպայկա» ընկերությունն արտակարգ դրության պայմաններում աշխատանքներն ինչպե՞ս  է կազմակերպում:

-Արտակարգ ռեժիմով ենք աշխատում: Փորձում ենք հարմարվել այս նոր իրավիճակին, քանի որ մեր գործունեությունը միայն Հայաստանում առկա իրավիճակով պայմանավորված չէ, նաև հաշվի ենք առնում  այլ երկրներում փոփոխվող կարգավորումները:

–Իսկ մթերումներ իրականացնու՞մ եք:

-Այս շրջանում բանջարեղեն ենք մթերում, որոնք գյուղացիները պահում են սառնարաններում: Այս տարի գները Հայաստանում բավականին բարձր են, հատկապես հիմա պահանջարկն ավելի շատ է, դրա համար արտահանման խնդիր չկա:

–Իսկ պարետատնից ստացե՞լ եք զգուշացում, որ ինչ–որ տեսակի միրգ–բանջարեղեն չարտահանեք կամ քիչ քանակությամբ արտահանեք:

-Այս պահին նման զգուշացում չկա:

–Ընկերության աշխատակիցների անվտանգությունն ինչպե՞ս եք ապահովում:

-Մեր ընկերությունը միշտ հատուկ պայմաններում է աշխատել, որովհետև մեր մոտ ջերմոցների  բույսերն արտաքին  աշխարհի միջավայրից  կտրված են աճում  և եթե ինչ-որ հիվանդություն է թափանցում, դրա դեմ պայքարելը շատ դժվար է: Այդ իսկ պատճառով հակահամաճարակային վիճակը միշտ բարձր է: Մեր աշխատակիցները հիգենիայի այդ կանոններին շատ լավ են տիրապետում: Հաշվի ենք առել նաև այս պահի պահանջները,  ինչը կատարվում է: Նաև որոշ փոփոխություններ ենք ունեցել, որ աշխատակիցները միմյանց հետ քիչ շփվեն, թե հանդերձարանում, թե ընդմիջումներին: Ստուգումներ ենք անում, որ  ինչ-որ ախտանիշներ լինելու դեպքում դիմեն բժշկի:

–Ամեն օր ջերմաչափումներ իրականացնու՞մ եք:

-Հնարավորությունների սահմաններում: Իրականում խնդիր կա, քանի որ այդ դիստանցիոն ջերմաչափերը հասանելի չեն, այս պահին շուկայում չկան: Փորձում ենք  նաև մենք ներկրել, դրա մեջ մասնագիտացված ընկերություններին հարցում ենք արել, որ լինելու դեպքում մեզ էլ տրամադրեն:

–Իսկ կա՞ն աշխատակիցներ, ովքեր այս շրջանում ցանկանում են չգալ աշխատանքի:

-Ուզելու հարց դրած չի: Հնարավորությունը տրված է, եթե ցանկանում են հեռահար իրականացնել: Կան աշխատանքի տեսակներ, որ պարտադիր պետք է տեղում լինի, որովհետև կան գործընթացներ, որոնք հեռահար չի կարող իրականացվել: Օրինակ վարորդը ո՞նց հեռահար աշխատի, պետք է մեքենա վարի:

–Արդեն հաշվարկներ ունե՞ք, թե այս վիրուսով պայմանավորված՝ ի՞նչ վնասներ եք կրելու:

-Հիմնական ռիսկն այն է, որ լոգիստիկ շարժը կարող է խաթարվի կամ սահմանափակվի՝ մեզնից կախված գործոններով, քանի որ շղթայական նաև մեր վրա է ազդելու: Հիմա վնասի հստակ չափ դժվար է ասել, բայց որ վնաս է տալու՝ դա միանշանակ:

–Հնարավո՞ր է, որ «Սպայկան» ինչ–որ շրջանում դադարեցնի իր աշխատանքերը:

-Բնականաբար, ոչ մի տեսակի սցենար չի կարելի բացառել, մենք փորձում ենք օպտիմալ աշխատանք կատարել որքան որ հնարավոր է:

 

Նարեկ Կիրակոսյան