Աբխազիայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան

Լուրեր

18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
Բոլորը

Աբխազիայում մարտի 22-ին անցկացված կրկնակի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածու Ասլան Բժանիան: Նա 56.5% ձայն է հավաքել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Աբխազիայի ԿԸՀ ղեկավար Թամազ Գոգիան:

«Աբխազիայի Հանրապետության ընտրված նախագահ համարել Ասլան Բժանիային, որը հավաքել է 56.5% կամ 53 հազար 741 ձայն»,- հայտարարել է Գոգիան:

Թեկնածուներից Ադգուր Արձինբան հավաքել է 35.42% ձայն, Լեոնիդ Ձաշբան՝ 2.22%: Ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է 71.56%:

ԿԸՀ ղեկավարի խոսքով՝ ընտրական հանձնաժողովը չի արձանագրել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության ընթացքի և արդյունքի վրա:

«Որևէ անլուծելի վեճ, պաշտոնական հայտարարություն կամ բողոք չի ստացվել»,- ասել է Գոգիան:

Նա նաև հաղորդել է, որ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարելուց հետո 30 օրվա ընթացքում: Իսկ վերջնական արդյունքները կհայտարարվեն մարտի 24-ին, նույն օրն էլ կկայանա Բժանիայի մամուլի ասուլիսը:

Մինչ, Ասլան Բժանիան արդեն հանդես է եկել Վրաստանին ուղղված հայտարարությամբ՝ կոչ անելով ճանաչել Աբխազիայի Հանրապետության անկախությունը: Նա հավելել է, որ 1992-93 թվականների պատերազմից հետո ստեղծվել է նոր իրողություն, որն անհնար է անտեսել: