Եթե մեկուսացվածը կամ ինքնամեկուսացվածը խախտի կանոնը և ուրիշին վարակի, պատասխանատվության կենթարկվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
23.03.2020 | 11:43Եթե մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձը խախտի արտակարգ դրության ռեժիմով սահմանված կանոնները, քրեական պատասխանատվություն է նախատեսվում: ԱԺ արտահերթ նիստում ունեցած ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Միայն կանոնը խախտելն ինքնին բավարար չէ քրեական պատասխանատվության համար: Եթե խախտել է կանոնը, դա պարզապես վարչական իրավախախտում է: Քրեական օրենսդրության տեսանկյունից այդ արարքը հանցագործություն կհամարվի, եթե անձը այդ կանոնը խախտելու արդյունքում կվարակի մեկ այլ անձի»,- պարզաբանեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: