Հոկեյի աշխարհի առաջնությունը չեղարկվել է
Հոկեյի աշխարհի տղամարդկանց 2020 թվականի առաջնությունը չի կայանա. այս մասին հայտնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան:
Այն պետք է մեկնարկեր շվեյցական Լոզան քաղաքում մայիսի 8-24-ը, սակայն չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Դեռևս հայտնի չէ, թե կանցկացվի աշխարհի առաջնությունն այս տարի, թե ոչ:
Հոկեյի միջազգային ֆեդերացիան չեղարկել է միջազգային բոլոր մրցաշարերը: