Նորքի ինֆեկցիոնը 1 ժամով հոսանքազրկվել է
Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը մեկ ժամով հոսանքազրկվել է: Այս մասին տեղեկանում ենք բուժհաստատության ֆեյսբուքյան էջից:
«Հիվանդանոցում կատարվող բարեկարգման/վերանորոգման աշխատանքների պատճառով այն հոսանքազրկված է 1 ժամով: Հորդորում ենք պահպանել հանգստություն, խուճապի չմատնվել և չտարածել կեղծ տեղեկատվություն։ Հարգանքներով` «Նորք» ԻԿՀ տնօրինություն»,- նշված է հայտարարության մեջ: