Թրեյդերները նավթի գնի՝ մինչև 5 դոլարի գնանկում են կանխատեսում

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Նավթային թրեյդերները, որոնք ՕՊԵԿ+-ի գործարքի տապալման և նոր կորոնավիրուսի պատճառով շուկայի փլուզման մեջ են, հայտնել են, որ իրավիճակը կարող է վատթարանալ և նավթի գինը կարող է նվազել՝ հասնելով 20 և ավելի պակաս դոլարի: Նման կանխատեսում են արել գործակալության կողմից հարցված 20 մասնագետներից 18-ը, գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Նրանց կարծիքով՝ WTI տեսակի նավթը կվաճառվի ևս 3-5 դոլարով էժան: Ընդ որում՝ նման ցածր գինը կարող է պահպանվել ինչպես մի քանի շաբաթ, այնպես էլ մինչև տարեվերջ:

Հնդկական Bharat Petroleum Corp. նավթագազային ընկերության տնօրեն Ռամամուֆրի Ռամաչանդրանի խոսքով՝ նավթը 20 դոլարի շեմը «դյուրությամբ կանցնի» արդեն ապրիլի կեսին, և սա այն դեպքում, երբ ընթացիկ տարում նավթն արդեն 60 տոկոսով էժանացել է՝ հասնելով 2003 թվականի նվազագույնին:

Միաժամանակ, մի շարք թրեյդերներ նշել են, որ նավթի գինն այնքան է ընկել, որ շուկայի խաղացողների մի մասը սկսել է վառելանյութ գնել՝ ապագա աճի հույսով պաշարելու համար: Այլ թրեյդերներ էլ կարծում են, որ նավթի գինը կնվազի այնքան, որ արտադրողները կդադարեն շահույթ ստանալ, ինչը նրանց կստիպի դադարեցնել արդյունահանումն ու մատակարարումները:

Խոշորագույն բանկերի վերլուծաբանները նույնպես կարծում են, որ առաջիկա ամիսներին նավթի գինը կշարունակի նվազել: Goldman Sachs-ի փորձագետները, մասնավորապես, հայտնել են, որ բանկը 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար Brent-ի գնի կանխատեսումը նվազեցրել է 10 դոլարով՝ դարձնելով մեկ բարելի դիմաց մինչև 20 դոլար:

Citigroup-ի բազային սցենարն էլ երկրորդ եռամսյակում Brent-ի բարելի դիմաց նախատեսում է միջինը 17 դոլար կամ ավելի ցածր:

Իրադարձությունների զարգացման՝ բանկի վատթարագույն տարբերակը ենթադրում է նավթի գնանկում՝ մեկ բարելի դիմաց մինչև 5 դոլար, մի շարք տարածաշրջաններում՝ նույնիսկ բացասական իրական գներ՝ պահուստարանների պակասի և լոգիստիկայի հետ կապված խնդիրների պատճառով:

Նավթի գինը սկսել է նվազել ՕՊԵԿ+-ի գործարքի տապալումից հետո և նոր կորոնավիրուսի համաճարակի ֆոնին: Մարտի 18-ին Brent տեսակի նավթի գինը նվազել է՝ դառնալով մեկ բարելի դիմաց 25 դոլարից ցածր, իսկ WTI-ի գինը, 2002 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ, ընկել է 21 դոլարից ցածր: Մարտի 19-ին Brent տեսակի նավթի գինն աճել է ավելի քան 17 տոկոսով, WTI-ի գինը՝ 35 տոկոսով: