Ինչո՞ւ 100 միլիարդ դրամի կարևորագույն ծրագիրը չունի մեկ կոնկրետ պատասխանատու

Լուրեր

13.12.2025 | 19:00
Օրբելիի 5 երկնաքերները փակում են Հրազդանի կիրճի գեղեցկագույն լանդշաֆտը՝ քաղաքի թոքերը. Կարեն Բալյան
13.12.2025 | 18:41
Լուկաշենկոյի կողմից ազատ արձակված քաղբանտարկյալները լքել են Բելառուսի տարածքը
13.12.2025 | 18:03
Իրավիճակն ավտոճանապարհներին՝ 17։10-ի դրությամբ
13.12.2025 | 17:30
Մբապեն տրանսֆերային արժեքով հավասարվել է Հոլանդին ու Յամալին
13.12.2025 | 17:11
Լուկաշենկոն ներում է շնորհել Մարիա Կոլեսնիկովային, նա ազատության մեջ է
13.12.2025 | 16:54
ԲԿ-ի տնօրենը պարզաբանել է՝ ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում
13.12.2025 | 16:38
Որքան գումար է վաստակել Լևոն Արոնյանը Grand Slam-ի մրցաշրջանում
13.12.2025 | 16:15
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտն ավելի երկար կաշխատի
13.12.2025 | 16:06
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
13.12.2025 | 15:57
Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում
13.12.2025 | 15:42
Ռոնալդուն կնկարահանվի «Ֆորսաժ» ֆիլմում
13.12.2025 | 15:13
Երկրպագուներն անկարգություններ են սարքել Հնդկաստանում Մեսիի արձանի բացման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2025 | 15:00
Բռնցքամարտիկ Անահիտ Արոյանը պաշտպանել է տիտղոսը
13.12.2025 | 14:45
ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած
13.12.2025 | 14:32
Վահագն Խաչատուրյանն Աշխաբադում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ
Բոլորը

2002թ ամռանը փորձագետ էի աշխատում Համաշխարհային բանկի Վաշինգտոնի գրասենյակում: Անչափ ուրախ էի, երբ մի օր ինձ առաջարկեցին Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետներից մեկի՝ Celestin Monga-ի հետ մեկնել Հայաստան: Սելեստինը մի քանի օր աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (այսուհետ՝ ԱՀՌԾ) ծախսակազմում պետք է ուսուցաներ ԱՀՌԾ նախագծման գործընթացում ներգրավված պետական պաշտոնյաներին և քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներին: Հետագայում չեմ հետևել Սելեստինի աշխատանքային ուղուն, բայց համացանցում որոնումը ցույց է տալիս, որ այդ անունով մի անձնավորություն 2011թ. ղեկավարում էր UNIDO-ն, իսկ 2018թ. Աֆրիկական զարգացման բանկի փոխնախագահն էր:

Հայկական կողմից աշխատանքները համակարգում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Մասնակցում էին մի շարք պետական պաշտոնյաներ, որոնցից մի քանիսը հետագայում նույնիսկ նախարար և փոխնախարար դարձան: Քաղաքացիական հասարակությունը նույնպես հայտնի անձիք էին ներկայացնում:

Շատ հետաքրքիր քննարկումներ եղան: ԱՀՌԾ հետ կապված շատ հարցերի մասին խոսվեց: Սելեստինի արտահայտած մի միտք արդեն գրեթե 20 տարի դաջվել է մտքիս մեջ. մի սկսեք դպրոցի (հիվանդանոցի) շինարարություն, եթե չեք պլանավորել այն կահավորելու, ուսուցիչների (բժիշկների և բուժքույրերի) աշխատավարձի, կահույքի և սարքավորումների, ջեռուցման և այլ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները: 2002թ. Հայաստանի պետական և հասարակական ոլորտների ներկայացուցիչների մի մասը զարմանքով, տարակուսանքով և կասկածով ընդունեց այս առաջարկությունը. «ինչպես թե, գումար ունենք դպրոց կառուցելու համար և չսկսենք կառուցումը, ինչ է թե հետագայում չենք կարողանալու այն ջեռուցել, կամ այնտեղ աշխատողների աշխատավարձը վճարել, կամ այլ պատճառով»:

ՀՀ կառավարության 2020թ. մարտի 19-ի նիստում վարչապետը խոսում է այն մասին, որ մենք պետք է դպրոցի շենքի կառուցումը պլանավորելիս արդեն իսկ միջոցներ նախատեսենք այն կահավորելու համար: Որպես օրինակ նշեց, որ պետական ծրագրերով դպրոց կամ մանկապարտեզ են կառուցում, բայց գույքի հարցը լուծվում է բոլորովին առանձին: Վարչապետը նշեց, որ հանձնարարել է բացառել նոր դպրոցները հին գույքով կահավորելու պրակտիկան և հռետորական հարց հնչեցրեց, թե ինչ իմաստ ունի դպրոց կառուցել և ամիսներ շարունակ այն չշահագործել կահավորման բացակայության պատճառով:

Գրեթե 18 տարի է անցել այն օրից, երբ այդ մասին ասել է Սելեստինը: Այդ մասին բազմաթիվ անգամներ ասել են ծրագրային բյուջետավորման ներդրման վերաբերյալ խորհուրդներ տվող փորձագետները: Վերապատրաստման բազմաթիվ դասընթացների ժամանակ  անդրադարձ է կատարվել այդ խնդրին:

Ինչու՞ սայլը տեղից չի շարժվում: Որովհետև բյուջետային ծրագրերի ծախսակազմման և կառավարման առումով անցած երկու տասնամյակը կորսված տարիներ են: Պետական մարմինները շարունակում են բյուջետային ծրագրեր կազմել, որոնք կապիտալ ծախսեր են նախատեսում, առանց նախատեսելու դրանցով ստեղծված կամ բարելավված ակտիվների պահպանման, շահագործման հետ կապված ծախսերը: Բյուջետային ծրագիրը, օրինակ՝ հանրակրթության ծրագիրը, կարող է շինարարություն, վերանորոգում, գույքի ձեռքբերում, ջեռուցում, դասավանդում, ուսուցիչների վերապատրաստում և բազմաթիվ այլ աշխատանքներ նախատեսել: Շինարարը պատասխանատվություն է կրելու շինարարական աշխատանքների համար, մարզպետարանը կամ քաղաքապետարանը նոր կառուցված դպրոցի գույքի ձեռքբերման համար: Սակայն չկա որևէ անձ, որը պատասխանատու է հանրակրթության ծրագրի համար որպես այդպիսին: ՀՀ ԿԳՄՍՆ-ն, նախարարը կամ որևէ ստորաբաժանում պատասխանատու չէ դրա համար: ՀՀ կառավարության 2019թ. հունիսի 1-ի 661-Լ որոշմամբ հաստատված կանոնադրության համաձայն նախարարությունն իրականացնում է «հանրակրթության պետական չափորոշիչների մշակում, հանրակրթական պետական ծրագրերի, օրինակելի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի մշակում և հաստատում»: Ուշադրություն դարձրեք՝ «մշակում և հաստատում»: Նախարարությունը բյուջետային ծրագիր չի կառավարում: ԿԳՄՍՆ-ն վերահսկողություն է իրականացնում իր ենթակա կառույցների կողմից բյուջետային միջոցների ծախսման արդյունավետության նկատմամբ, սակայն հանրակրթական ուսումնական գրեթե 1400 հաստատությունների շատ փոքր մասն է ԿԳՄՍՆ-ին ենթակա:

Որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն պատասխանատվություն չի կրում հանրակրթության բյուջետային ծրագրի կառավարման համար վկայում է նաև այն փաստը, որ պետական այլ մարմիններ են որոշում ընդունում դպրոցների փակման վերաբերյալ: Օրինակ, 2018թ. նոյեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը քննարկում էր Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի հիմնական դպրոցը փակելու հարցը (ՀՀ կառավարության 1247-Ն որոշում): Հարցը ներկայացնում էր ոչ թե կրթության, այլ տարածքային կառավարման նախարարությունը: Կրթության նախարարությունը մարզային դպրոց բացելու կամ փակելու հետ կապված գործառույթ չունի: Նիստին ներկայացված ամփոփաթերթի համաձայն (հարցը չզեկուցվող էր) կրթության նախարարությանը հետաքրքրում էր շենքի հետագա ճակատագիրը, որն ամրացվել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Հանրակրթության բյուջետային ծրագրի կառավարման գործում ներգրավված է առնվազն 13 պետական կառույց. ԿԳՄՍՆ-ն, ՏԿԵՆ-ը, Երևանի քաղաքապետարանը և 10 մարզպետարանները: Ինչո՞ւ այս կարևորագույն բյուջետային ծրագիրը, որի ֆինանսավորման համար 2020թ. պետական բյուջեով գրեթե 100 մլրդ դրամ է հատկացվել, չունի մեկ կոնկրետ պատասխանատու: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե բյուջետային ծրագիր կառավարելը խաղ ու պար է, ապա մենք շարունակելու ենք առերեսել բյուջետային ծրագրերի կառավարման և կատարման հետ կապված այն բազմաթիվ խնդիրները, որոնք առերեսում ենք հիմա: Ծրագրերի կառավարումը մասնագիտական գիտելիքներ է պահանջում: Խոշոր ծրագրերի կառավարումը վստահում են միայն համապատասխան որակավորում (օրինակ, project management professional) ունեցող մասնագետների: Ո՞ւմ է ՀՀ կառավարությունը վստահել 100 մլրդ դրամը: Քաղաքաշինության կոմիտեն կարող է կազմակերպել դպրոցի մասնաշենքի կառուցումը, սակայն դպրոցի կահավորումը նրա գործը չէ: Ծրագրի կառավարիչը պետք է պատասխանատվություն կրի հանրակրթության համակարգի և յուրաքանչյուր դպրոցի ամենօրյա աշխատանքի կազմակերպման համար:

Տարիներ շարունակ հանրակրթության կառավարմանը ցուցաբերած ձևական մոտեցումը հանգեցրել է կրթության որակի անկման: Համաշխարհային բանկի հրապարակման համաձայն Հայաստանի 10 տարեկան տղաների 38%-ը կարդալու և կարդացածը հասկանալու հետ կապված խնդիր ունի:

Կիսամիջոցների ժամանակն անցել է: Հանրակրթությունում արմատական միջամտություն է հարկավոր և կառավարությունը պետք է ունենա հանրակրության բնագավառում իրավիճակի արագ բարելավման ծրագիր, որի իրականացման համար պետք է պատասխանատու լինի կառավարման անհրաժեշտ հմտություններով օժտված և պարտականությունների հստակ շրջանակ ունեցող կառավարիչ, որը պետք է օժտված լինի սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ լայն լիազորություններով: Չպետք է բացառել, որ պետք է փոխել նաև 100-ից պակաս աշակերտ ունեցող գրեթե 400 դպրոցների իրավական կարգավիճակը և կառավարման մոդելը: Շատ այլ փոփոխություններ են հարկավոր: Կարճ ասած, շատ արագ, կտրուկ և լավ մտածված միջամտություն է անհրաժեշտ:

 

Արտակ Քյուրումյան