Թուրքիայում 12 ժամում 55 երկրաշարժ է գրանցվել

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Մարտի 19-ին և 20-ին Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Սիվրիջե շրջանում 12 ժամում 55 երկրաշարժ է գրանցվել, որոնցից առաջինը եղել 5․1 մագնիտուդ ուժգնությամբ:

Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տվյալներով՝ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20։30-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է  5․5կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Երկրաշարժը զգացվել է նաև Թուրքիայի Բաթման, Ադըյաման, Շանլըուրֆա նահանգներում և հարակից շրջաններում։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Էլազըղի Սիվիրջե շրջանում 6․8 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով 41 մարդ մահացել էր։