Պետք է ամեն ինչ անել, որպեսզի համապետական ընտրություններն անցնեն նախատեսված ժամկետում. Բակո Սահակյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 31-ին հանրապետությունում կայանալու են համապետական ընտրություններ, ու պետք է ամեն ինչ անել, որպեսզի ընտրություններն անցնեն նախատեսված ժամկետում, և ամենակարևորը՝ ապահովվի բնակչության առողջությունը՝ Արցախի ժողովրդին զերծ պահելով բոլոր ռիսկերին:

Այս մասին այսօր կայացած կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով Արցախի յուրահատկությունները՝ անհրաժեշտ է անել հնարավորը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակից բնակչության պաշտպանության ուղղությամբ:

«Յուրահատկություններից մեկն էլ այն է, որ մենք գտնվում ենք նախընտրական փուլում: Հաշվի առնելով այս ամենը՝ ընտրապայքարի մասնակիցները, հավանաբար, նույնպես համապատասխան շտկումներ կկատարեն իրենց աշխատանքային ծրագրերում: Անհրաժեշտ է համընդհանուր ուժերով համախմբելով պետական բոլոր կառույցների և հասարակական հատվածի ներուժը՝ պահի լրջության բարձր գիտակցումով կատարել հնարավորինս համակարգված աշխատանք այս ուղղությամբ: Անհրաժեշտ է նաև թույլ չտալ խուճապային տրամադրությունների տարածումը, որը ոչ պակաս վտանգ է ներկայացնում, քան բուն վիրուսը: Մեր բնակչությունը պետական մարմինների միջոցով պետք է մշտապես իրազեկված լինի նոր կորոնավիրուսի հետ կապված բոլոր առանձին երևույթների մասին և այդ տեղեկատվությունը պետք է միշտ հասանելի լինի քաղաքացիների համար: Այսօր կառավարության նիստում որոշվող ընդունման մեջ հստակ նախանշված են այն խնդիրները, որոնք պետք է լուծեն համապատասխան պետական մարմինները: Դա նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության հետ կապված հարցի լուծմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումների իրականացումն է»,- նշել է Հանրապետության նախագահը: