5-րդ զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 5-րդ զորամիավորման զորամասերում մարտի 18-ին անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը և ապահովումն առօրյա ծառայության կազմակերպման ժամանակ» թեմայով պարապմունքներ:
Զինծառայողները հրահանգավորվել են զենքի օգտագործման, տեխնիկայի շահագործման, պայթուցիկ նյութերի կիրառման և գործնական պարապմունքների ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: