«Աէրոֆլոտ»-ը կկրճատի դեպի Երևան թռիչքների թիվը
Տնտեսություն
18.03.2020 | 21:48Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի ֆոնին, կրճատում է դեպի Հայաստան և Բելառուս չվերթների թիվը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Դեպի Երևան և Մինսկ չվերթների հաճախականությունը կկրճատվի մինչև ապրիլի 30-ը:
Ավիափոխադրողը հայտարարել է նաև դեպի Հունգարիա, Լիբանան և Եգիպտոս թռիչքները ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Ներկայում ավիաընկերությունը, Եվրոպայից դուրս, շարունակում է չվերթներ իրականացնել դեպի Իրան, ԱՄԷ, Թաիլանդ, Ճապոնիա, Հնդկաստան, Վիետնամ և Մալդիվներ: