ՀՀ կենտրոնական բանկն առաջնորդվելու է ֆինանսական կայունության ապահովման անհրաժեշտությամբ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ աշխարհում COVID-19-ի տարածմամբ պայմանավորված՝ մեծացել են տնտեսական ակտիվության և դրա հեռանկարի վերաբերյալ անորոշությունները, որի հետևանքով ավելացել են նաև մակրոտնտեսական կայունության ապահովման մարտահրավերները։

«Այս իրավիճակում, ՀՀ կենտրոնական բանկը, կարգավորողի և վերահսկողի իր գործառույթներն իրականացնելիս, առաջնորդվելու է հիմնական նպատակ հանդիսացող ֆինանսական կայունության ապահովման, ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման անհրաժեշտությամբ՝ միաժամանակ հավասարակշռելով իր գործողությունները տնտեսական ակտիվության պահպանման համատեքստում։

Նշված նպատակների համար ՀՀ կենտրոնական բանկը տիրապետում է ֆինանսական կայունության ապահովման լայն գործիքակազմի (իրացվելիության տրամադրման գործիքներ, մակրոպրուդենցիալ և տնտեսական նորմատիվներ), որոնք ըստ անհրաժեշտության կիրառվում են Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական համակարգի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունները  կլանելու կամ մեղմելու համար։ Իրադարձությունների հետագա ընթացքի տարբեր փուլերում Կենտրոնական բանկը դիտարկում է նաև բոլոր կողմերի շահերը հավասարակշռող մոտեցումների կիրառում։

Իրականացվող քաղաքականության արդյունավետության համար Կենտրոնական բանկը մշտապես հաղորդակցվում է բանկերի, վարկային կազմակերպությունների և ֆինանսական շուկայի մյուս մասնակիցների հետ, ինչպես նաև կարևորում վերջիններիս սերտ և թափանցիկ հաղորդակցումը իրենց հաճախորդների հետ։

Հիշեցնենք նաև, որ Կենտրոնական բանկի և ֆինանսական կազմակերպությունների սերտ համագործակցության և օպերատիվ գործողությունների արդյունքում բոլոր այն քաղաքացիները, ովքեր տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդիրների առջև են կանգնել, հնարավորություն ունեն դիմել իրենց սպասարկող կազմակերպությանը իրենց վարկային պարտավորությունների համար անհատական մոտեցում կիրառելու նպատակով։ Արդյունքում՝ ֆինանսական կազմակերպության կողմից հաճախորդի դրամական հոսքերի գնահատման հիման վրա կարող է ձեռք բերվել երկկողմ համաձայնություն, այնպես որ հաճախորդի վարկային բեռը կտրուկ չավելանա և ժամանակավոր դժվարությունները բացասաբար չանդրադառնան վերջինիս վարկային պատմության վրա։

Միևնույն ժամանակ, նպատակահարմար ենք համարում հնարավորության դեպքում ֆինանսական կազմակերպությունների և հաճախորդների միջև հաղորդակցումն իրականացնել հեռախոսազանգերի կամ նամակագրության միջոցով, ինչպես նաև հորդորում ենք քաղաքացիներին ֆինանսական գործառնություններ իրականացնելիս հնարավորինս օգտվել բանկային էլեկտրոնային ծառայություններից (վճարային հավելվածներ, առցանց բանկային ծառայություններ)»,- ասված է հաղորդագրությունում: