Որոշ քաղաքացիներ նախընտրել են կարանտինն անցկացնել Իտալիայում. Աննա Նաղդալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
18.03.2020 | 17:21Այն պահից, երբ հայտարարվեց, որ Իտալիայից վերադառնալուց հետո մեր քաղաքացիները 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ են անցնելու, քաղաքացիների մեծ մասը նախընտրել է չվերադառնալ հայրենիք: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Եղել են դեպքեր, երբ նախընտրել են հայրենիք վերադառնալու այլընտրանքային ուղիներ՝ երրորդ երկրներով: Բայց կարանտինային ռեժիմը վերաբերում է ելից երկրին, ոչ թե տարանցիկ երկրներին»,- հավելեց նա:
Արդյունքում, ըստ ԱԳՆ խոսնակի, մի շարք քաղաքացիներ նախընտրել են հատուկ չվերթով չվերադառնալ Հայաստան և մնացել են Իտալիայում:
Մանրամասները՝ տեսանյութում: