Կառավարությունից վստահեցրել էին՝ փետրվարին քննարկում կլինի, ժամկետները խախտվել են. Մխիթար Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նշեց, որ իր համար անընդունելի է ցանկացած հեռուստաընկերությամբ գովազդի տեսքով աղբ տարածելը՝ ընդգծելով, որ հեռուստաեթերը պետք է վիրուսազերծեն. «Մենք վարակազերծելու ենք եթերը, ոչ մի ալիքով չպետք է վատ, անթույլատրելի, անընդունելի գովազդ լինի, ոչ մի տարբերություն ինձ համար չկա «Արմենիա», «Կենտրոն», «Հ1», «ԱՏՎ» հեռուստաընեկույունների միջև։ Եթերը մնում է եթեր, հեռուստաընկերությունները, որոնք օգտվում են հանրային մուլտիպլեքսից, պիտի ենթարկվեն խաղի կանոններին, և այդ կանոնները բոլորի համար պետք է լինեն հավասար, սրա համար մենք առաջիկա 1-1.5 ամիսներին համապատասխան իրավակարգավորումները բերելու ենք»։

Անդրադառնալով օրինագիծը 24-ժամյա ընթացակարգով ընդունելու հարցին՝ Հայրապետյանը նշեց, որ օրինագիծը պետք է դրվի լայն քննարկման։

«Ինձ վստահեցրել էին Կառավարությունից, որ փետրվարին այս քննարկումը պետք է ունենանք, ինձ համար անընդունելի է, որ այս ժամկետները խախտվել են»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: