Համաշխարհային տնտեսությունը ցնցվում է կորոնավիրուսի համաճարակից

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կորոնավիրուսի համաճարակն իր բացասական ազդեցություն է թողնում համաշխարհային տնտեսության վրա: Ամենուրեք գրանցվում է տնտեսական ցուցանիշների անկում. գրում է VOA-ն:

ԱՄՆ-ում երկուշաբթի օրը գրանցվել է շուկաների 7 տոկոսանոց անկում: Չնայած ԱՄՆ կենտրոնական բանկի ջանքերին՝ կորոնավիրուսի արդյունքում տնտեսությունը շարունակում է անկում գրանցել: ԱՄՆ Կենտրոնական բանկը ջանքեր է գործադրում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Բանկը կտրուկ նվազեցրել է տոկոսադրույքը՝ այն հասցնելով գրեթե զրոյի: Հայտնի է դարձել 500 միլիարդ դոլարի ներհոսքի մասին, որը պետք է օգնի կայունացնել ֆինանսական վիճակը երկրում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Կենտրոնական բանկի որոշումը տոկոսադրույքների նվազեցման մասին: Հիշեցնենք, որ նախագահը մշտապես եղել է այս քայլի կողմնակիցը:

Սակայն Կենտրոնական բանկի այս միջոցառումները դեռևս չեն օգնում կայունացնելու համաճարակի արդյունքում վնասված տնտեսությունը: Տնտեսական ակտիվությունը ԱՄՆ-ում գնալով ավելի ու ավելի է նվազում՝ կապված երկրում համաճարակի վտանգի ու այս առումով դաշնային ու տեղական իշխանությունների ձեռնարկած արգելափակման քայլերի հետ: Մասնավորապես, շատ նահանգներում ժամանակավորապես փակվում են բիզնեսները, որոնք կապված են հանրային կյանքի ակտիվության հետ: Ահռելի վնասներ են կրում բազմաթիվ ոլորտներ, հատկապես ավիացիան, զբոսաշրջությունը և տրանսպորտը:

Ամերիկյան մամուլում շրջանառվում են լուրեր ամերիկյան ֆոնդային բորսաների փակման մասին: Ըստ մասնագետների, շուկաները չպետք է փակվեն, այլ շարունակեն գործել: Ըստ Նյու Յորքի ֆոնդային բորսայի նախագահ Սթեյսի Քանինգղամի, փակման որոշումը կլինի սխալ: Նախկինում ամերիկյան բորսաները մի քանի անգամ արձանագրել են փակման դեպքեր, մասնավորապես 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության և 2012 թվականի հոկտեմբերին Սենդի փոթորկի ժամանակ: Բացի այդ, ֆոնդային բորսաները չեն գործել չորս ամիս Առաջին աշխարհամարտի օրերին: Ըստ փորձագետների, սա վերջին տասը տարիների ամերիկյան ֆինանսական համակարգի ամենամեծ փորձությունն է:

Կորոնավիրուսի արդյունքում մտահոգիչ իրավիճակ է նաև աշխարհի այլ երկրների տնտեսություններում: Երկուշաբթի Նոր Զելանդիայի Կենտրոնական բանկը տոկոսադրույքները կրճատեց մինչև 0.25 տոկոս, իսկ Ավստրալիայի պահուստային բանկը լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրեց երկրի ֆինանսական համակարգին: Հարավային Կորեան և Քուվեյթը կրճատել են դրույքաչափերը, իսկ Ռուսաստանն ու Գերմանիան ստեղծում են խոշոր հակաճգնաժամային հիմնադրամներ:

Եվրոպական Stoxx600 բորսայի ցուցանիշը երկուշաբթի օրը գրանցեց ավելի քան 5 տոկոսանոց անկում: Հատկապես կորուստներ են գրանցում զբոսաշրջության և ավիացիաի ոլորտի տնտեսավարողները: Եվրոպական զբոսաշրջության ու հանգստի ոլորտի ցուցանիշը կրկնակի կրճատում է գրանցել: Անկում են գրանցել նաև նավթի գները, որոնք հասել են միջինը 30 դոլար բարելի դիմաց: Ներդրողները մտահոգված են աշխարհում էներգակիրների պահանջարկի անկման առնչությամբ:

Երկուշաբթի օրը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Վան դեր Լեյենը առաջարկել է 30-օրանոց արգելք սահմանել շենգենյան գոտի մուտք գործելու համար: Այս քննարկումներն ու եվրոպական կառավարություննների ձեռնարկած արգելափակման քայլերը, ինչպես նաև ԱՄՆ Կենտրոնական բանկի տոկոսադրույքների կտրուկ նվազեցումը ևս բացասաբար են ազդել եվրոպական շուկաների վրա:

Հայաստանը ևս անմաս չէ գլոբալ տնտեսական անկումից: Այստեղ իրավիճակը ևս լարված է կորոնավիրուսի տարածման պատճառով: Ուղևորափոխադրումների համար փակվել են երկրի սահմանները: Հայաստանի ֆինանսական շուկայում գրանցվել են տատանումներ, սակայն երկրի Կենտրոնական բանկը վստահեցնում է՝ տարադրամի տատանումները որևէ լուրջ ազդեցություն չեն թողել Հայաստանի ֆինանսական համակարգի վրա: Հայաստանում բանկային համակարգի հետ կապված որևէ խնդիր չկա: Այն կշարունակի մնալ իրացվելի ։

ՀՀ կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրում մեկ ամսով: Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել որոշակի դժվարություններ տնտեսական կյանքում, սակայն նշել է, որ Հայաստանում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով: Ըստ վարչապետի, 2019 թվականի արդյունքներով Հայաստանի արտարժութային ռեզերվները գտնվում են պատմականորեն ռեկորդային բարձր մակարդակի վրա՝ կազմելով ավելի քան 2,8 մլրդ դոլար: