Կառավարության ներկայացուցիչը չի մասնակցում ԱԺ հանձնաժողովի նիստին․ ինքնամեկուսացման մեջ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ինքնամեկուսացման մեջ է։ Այս մասին տեղեկացրեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը՝ նիստի ժամանակ։

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը ներկայացնելուց առաջ Մանե Թանդիլյանը նշեց. «Հարակից զեկուցող Գրիգորյանը տեղեկացրել է, որ չի կարող գալ, ինքնամեկուսացման մեջ է»։

ԱԺ կայքում զետեղված օրակարգից տեղեկանում ենք, որ օրինագծի հարակից զեկուցողը ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն է։

Նշենք, որ նիստին բոլոր ներկաները կրում են դիմակներ, սակայն ներկաների թիվը ժամանակ առ ժամանակ գերազանցում է 20-ը։

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ հանրապետությունում հայտարարված է արտակարգ դրություն, արգելվում է 20 և ավելի անձանց հավաքներ կազմակերպել։

Ավելի ուշ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը բնակվում է Էջմիածնում:

«Հետևելով Առողջապահության նախարարության հորդորներին՝ իր աշխատանքային պարտականություններն իրականացնում է հեռահար տարբերակով: Որևէ առողջական խնդիր չկա. ընդամենը սոցիալական պատասխանատվություն:

Հիշեցնեմ, որ ըստ նախօրեին հաստատված «Հայաստանի տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Կառավարության որոշման՝ պատասխանատվություն է նախատեսված այս թեմայով պաշտոնապես չճշտված լուրերի համար: Խնդրում եմ անհապաղ հեռացնել ապատեղեկատվությունը»,- գրել է նա: