Ազգի հոգևոր առաջնորդի հասցեին նման կեղծ լուրերի տարածումը միայն ահագնացնում է տագնապի և խուճապի մթնոլորտը. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում պարզաբանում է տարածել երեկ տարածված այն լուրի առնչությամբ, թե Ն.Ս.Օ. Տ.Տ Գարեգին Բ-ն լքել է երկիրը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Կոչ ենք անում լրատվամիջոցներին և հարգելի լրագրողներին ապավինել իրենց մասնագիտական որակներին և չտրվել գայթակղությունների։

Մարտի 16-ին «Սիվիլնեթը», հիմք ընդունելով իրեն փոխանցված մի լուսանկար և առանց ճշտելու պաշտոնական պատկան կառույցներից դրա հետ առնչված հանգամանքները, նյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, այս իրավիճակից ելնելով, լքել է երկիրը, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել Հայոց Եկեղեցու զավակների մոտ, նաև հրճվանք Հայոց Եկեղեցուն վարկաբեկել տենչացողների շրջանակներում:

Նույն օրը երեկոյան լրատվամիջոցի տնօրինությանը մեր հեռախոսազրույցների ընթացքում տրված լուսաբանությունների արդյունքում հեռացվեց կայքի վրա զետեղված նյութը, սակայն, ցավոք, պահպանվեց յութուբյան տեսանյութը, որը և ակտիվորեն չարամտորեն սկսեց տարածվել հատկապես ռուսահայ մի կայքի կողմից, որն ակնհայտ թշնամական վերաբերմունք է դրսևորում եկեղեցականության և Եկեղեցու հանդեպ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գտնվում է Մայր Աթոռում, որտեղ անցնող օրվա ողջ ընթացքում բոլոր եպիսկոպոսների հետ միասին քննարկվել են ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու հնարավորությունները, որոնց մի մասի վերաբերյալ Վեհափառ Հայրապետն արդեն իսկ հանդես է եկել ժողովրդին ուղղված հորդորով: Այսօր էլ Նորին Սրբությունը ունի ծրագրված աշխատանքային հանդիպումներ և տարբեր հարցերի շուրջ խորհրդակցություններ:

Կարծում եմ, որ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, հետևելով ՀՀ կառավարության որոշմանը, պետք է ականջալուր լինել միայն պաշտոնական լրահոսին: Ազգի հոգևոր առաջնորդի հասցեին նման կեղծ լուրերի տարածումը միայն ահագնացնում է տագնապի և խուճապի մթնոլորտը»: