ՌԴ-ն սահմանափակում է օտարերկրացիների մուտքը երկիր
Քաղաքականություն
16.03.2020 | 22:46Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել ժամանակավորապես սահմանափակել օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը ՌԴ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Նման սահմանփակման պատճառը կորոնավիրուսի տարածումն է:
Նշվում է, որ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն մարտի 18-ից և կգործեն մինչև մայիսի 1-ը: