Քսանվեց պատգամավոր բացակայում է ԱԺ հատուկ նիստից․ ովքեր չեն մասնակցում արտակարգ դրության հարցի քննարկմանը

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

ԱԺ հատուկ նիստից  հետո Ազգային ժողովն այսօր ժամը 18:30-ի սահմաններում հատուկ նիստ գումարեց՝ քննարկելու կառավարության կողմից երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը:

Պատգամավորների մեծ մասը նիստերի դահլիճ մուտք գործեց դիմակներով՝ պայմանավորված երկրում կորոնավիրուսի  տարածման վտանգով։ Սակայն նիստի մեկնարկին նրանք բոլորը հանեցին դիմակները: Նիստին գրանցվեց 105 պատգամավոր, ավելի ուշ նիստերի դահլիճ մտավ 106-րդ պատգամավորը: Հատկանշական է, որ հատուկ նիստին 132 պատգամավորներից 26-ը բացակայում է:

Factor.am-ը պարզեց բացակա պատգամավորների անունները: Եվ այսպես, այսօրվա նիստից բացակայում են «Իմ քայլը» դաշինքից ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, պատգամավորներ՝ Հովհաննես Իգիթյանը, Քրիստինե Պողոսյանը, Սոնա Ղազարյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Տաթևիկ Գասպարյանը, Մաթևոս Ասատրյանը, Թագուհի Թովմասյանը, Արփինե Դավոյանը, Սասուն Միքայելյանը, Նազելի Բսաղդասարյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ներկա չեն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, պատգամավորներ՝ Արթուր Գրիգորյանը, Գևորգ Պետրոսյանը, Սողոմոն Սողոմոնյանը, Քաջիկ Գևորգյանը, Նորա Առուստամյանը, Հրանտ Մադաթյանը, Էդուարդ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Վարդան Ղուկասյանը և Վարդևան Գրիգորյանը:

Իսկ «Լուսավոր Հայաստան»-ից բացակայում են պատգամավորներ Արմեն Եղիազարյանը և Սրբուհի Գրիգորյանը:

Նշենք, որ հատուկ նիստը դեռևս շարունակվում է:

Մերի Մարտիրոսյան